Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ի պատճառով Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունը կվատթարանա

Նոյեմբեր 15,2014 18:59

Արցախում արտադրված ապրանքները Հայաստան կներմուծվեն բացառապես Մոսկվայի որոշած մաքսատուրքերը վճարելուց հետո

ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները կվատթարանան, կտուժեն նաեւ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, անգամ լարվածություն կստեղծվի: Այսօր «Մամուլի ազգային ակումբում» այսպիսի համոզմունք հայտնեց միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանը՝ «Ի՞նչ արժե իմանալ ԵՏՄ-ի մասին» թեմայով դասընթացի ժամանակ, որը կազմակերպել էր «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը»:

Փորձագետը հիշեցնելով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, որը հօգուտ Ռուսաստանի էր, ասաց, որ անկախ արտաքին քաղաքականությունը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սահմանափակվելու է:

Ըստ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի 2-րդ հավելվածի 7-րդ դրույթի՝ ԵՏՄ տարածք է միայն ՀՀ-ն, առանց Արցախի: Այսինքն՝ ըստ ՄՄ Մաքսային օրենսգրքի 95 եւ 97 հոդվածների, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի սահմանին կլինի մաքսային անցակետ, մաքսատուրք արցախյան ապրանքների վրա, Արցախում արտադրված ապրանքները Հայաստան կներմուծվեն բացառապես Մոսկվայի որոշած մաքսատուրքերը վճարելուց հետո, ինչը զգալի հարված կհասցնի արցախցի արտադրողներին:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքերով, թեեւ վստահեցնում են, որ մաքսակետը ձեւական բնույթ է կրելու, սակայն Ռուսաստանի Մաքսային ծառայությունը արդեն իսկ պահանջում է անցնել ռուսերենի, այսինքն` երկրորդ պաշտոնական լեզուն լինի ռուսերենը. «Անընդհատ կոչ է արվում, որ մենք տարածենք ռուսերեն լեզուն, ռուսական մշակույթը»:

Դասընթացի կազմակերպիչների համոզմամբ, ԵՏՄ-ին անդամակցությունը բացասական հետեւանքներ է թողնելու նաեւ մեր երկրի Ժողովրդավարության վրա: Վկայակոչելով Ժողովրդավարության ցուցանիշերը` ըստ Freedom house-ի, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Հայաստանը ԵՏՄ երկրներից ամենալավ դիրքերում է: Այդ ցուցանիշը Ռուսաստանում` 6,3 է, Բելառուսում` 6,7 Ղազախստանում` 6,6, այնինչ, Հայաստանում` 5,3 է: Այսինքն` համաձայն Freedom house-ի սանդղակի 7-ը ամենաբացասական ցուցանիշն է, 1-ը` ամենադրական:

Նշենք, որ «Էկոնոմիստ Ինտելիջենս Յունիոն»-ի տվյալներով էլ աշխարհի 167 երկրներում ժողովրդավարության իրավիճակի ցանկում ՌԴ-ն զբաղեցնում 125-րդ, Բելառուսը 142-րդ, Ղազախստանը 140-րդ, իսկ Հայաստանը 116-րդ հորիզոնականը:

«Կրեմլը չի հավանում ՀՀ քաղաքացիական հասարակությունը. մայիսին ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը «ՀՀ-ՌԴ բարեկամության մեջ սեպ խրող» հասարակական կազմակերպությունները վերացնելու կոչ էր արել: Արդեն իսկ անցած ամսվա վերջին Կառավարության կողմից հաստատել է հայեցակարգը, որի համաձայն ոչ կառավարական կազմակերպությունները պետք է մանրամասն տեղեկատվություն ներկայացնեն այն մասին, թե ումից, երբ, ինչքան գումար են ստացել եւ ինչի վրա են ծախսել»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իսկ եթե Հայաստանը մտներ Եվրոմիություն, Արցախով էր մտնելու:Քաղաքականության մեջ բոլոր երգերը պատվերով են: ԵՏմ- ի հետ միությունը միայն մի պարամետրով չի, այլ նաև ռազմավարական, մարտավարական, հաշվի առնելով տարածքային սպառնալիքները: Էստեղ ճիշտ ու սխալի հարցը չի, այլ նպատակահարմարության, ելնելով առկա իրողություններից: Ու սա անվերջ վեճ է, որի լուծողը ժամանակն է: Ռուսաստանիը էստեղից հեշտ հեռացողը չի, սա է աքսեոման ու կկռվանը:

  2. Nara says:

    Ես մենակ զարմանում եմ, թե մի 3 կամ 4 հոգով ոնց եք հաջողացնում էսքան սուտ հնարել ու գրել: Մի քիչ լրջացեք, պետք չէ ամեն «միջազգային մասնագետի»(մեղա-մեղա) «կարծիքը» հոդվածի նյութ դարձնել: Արժեզրկում եք թերթը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930