Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք սեղմման ժամանակ նրանից պահանջել է «չքվել Ուկրաինայից», այս մասին հայտնում է «Բլումբերգը»՝ հղում անելով վարչապետի մամուլի խոսնակ Ջեյսոն Մակդոնալդին:
Ըստ Մակդոնալդի, Պուտինը մոտեցել է Հարփերին, որպեսզի սեղմի նրա ձեռքը, ինչին վերջինս պատասխանել է. «Ես կսեղմեմ ձեր ձեռքը, բայց ես ընդամենը մեկ բան կարող եմ ձեզ ասել՝ դուք պետք է չքվեք Ուկրաինայից»: Խոսնակի ասելով՝ Պուտինի պատասխանը դրական չի եղել, սակայն չի նշել, թե կոնկրետ ինչ է ասել:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով, Հարփերը Պուտինից պահանջել է դուրս գալ Ուկրաինայից, ինչին Ռուսաստանի ղեկավարը պատասխանել է. «Դա անհնար է, քանի որ մենք այնտեղ չենք»: Պեսկովը նշել է, որ Պուտինն ու Հարփերը կարճատև զրույց են ունեցել, իսկ վարչապետի տոնը չի անցել սահմանները: Մ20-ի գագաթնաժողովն անցկացվում է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Вспомнила басню “Слон и моська”!))))))))))
Պիտի ասեր – Մենք դեռ չենք մտել!
Անիծվի այն օրը երբ Ռուսը ոտք դրեց ՀԱՅՈՑ հողի վրա: