Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը բոլոր երկրներից ամենաշատն է Ադրբեջանին զենք վաճառել

Նոյեմբեր 15,2014 16:39

Ռուսաստանը Հայաստանին էլ է հակաօդային պաշտպանության զենք առաջարկել, բայց թանկ լինելու պատճառով չենք կարողացել գնել

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ՀՀ իշխանությունները պատճառաբանում են մեր երկրի անվտանգության երաշխիքով: Այսօր «Մամուլի ազգային ակումբում» «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» կողմից կազմակերպված դասընթացի ժամանակ կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ, վերջին շրջանում մեր դաշնակից Ռուսաստանն ամենաշատն է Ադրբեջանին զենք վաճառել, այն էլ զենքի այնպիսի տեսակներ, որոնք զանգվածային ոչնչացման են: Ըստ նրա, ռուս-ադրբեջանական համագործակցության արդյունքում 1994 թվականից սկսած՝ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է բազմապիսի զինատեսակներ, այդ թվում`156 հատ տանկ, 456 հատ հրետանային համակարգ, 1200 հատ հակաօդային հրթիռ, 1100 հատ հակատանկային հրթիռ, 90 հատ մարտական ուղղաթիռ, 2 դիվիզիոն S300 “Favorit” հակաօդային համակարգ: Ադրբեջանին 150 տանկ էլ Բելառուսն է վաճառել:

Դանիել Իոաննիսյանի խոսքերով, անվտանգության նկատառումներով Հայաստանում են տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում եւ 3624-րդ ավիաբազան Երեւանում՝ Էրեբունի օդանավակայանում, որոնց հետ պայմանագրից չենք կարող հրաժարվել միջեւ 2044 թվականը: Այս ռազմաբազաների տարածքների եւ հողերի վարձակալության համար որեւէ վճար չենք ստանում, փոխարենը, ըստ պարոն Իոաննիսյանի, թիկունքի վրա ծախսեր ենք անում. «Եվ ամենակարեւորը չգիտենք, թե այդ ռազմաբազաներն ո՞ւմից են մեզ պաշտպանում»: Ըստ նրա, ուշագրավ է, որ բացի Շիրակի մարզից Ադրբեջանի հակաօդային զենքերը ընդգրկում են ողջ Հայաստանի տարածքը, այդ թվում եւ Երեւանը:

Փոխարենը շատ վատ վիճակում է հայ-ռուսական համագործակցությունը, որովհետեւ ըստ Դանիել Իոաննիսյանի, Ռուսաստանը շատ թանկ գին է առաջարկում նման զենքի դիմաց եւ Հայաստանը չի կարողանում գնել դրանք:
Մեր երկրին արտոնյալ պայմաններով զենք գնել է Ֆրանսիայից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930