Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Նովրուզ Մամեդովի խոսքերով, իրենք Եվրամիության Ասոցացման պայմանագիրը չեն ստորագրել, քանի որ այն վնասում էր իրենց ազգային շահերին, փոխանցում է «ԱՊԱ»-ն:
«Մենք Եվրոմիությանը հայտնեցինք, որ ձեր առաջարկած Ասոցացման համաձայնագրի որոշ կետեր մեզ ձեռնտու չեն: Մենք ուզում ենք լիովին պահպանել անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք նրա համար ենք պահպանում մեր արտաքին քաղաքականության ուղղության անկախությունը, քանի որ այն ծառայում է մեր պետության, երկրի և ժողովրդի բոլոր շահերի պաշտպանությանը», – ասել է Մամեդովը՝ ավելացնելով, որ իրենք ԵՄ-ի հետ շարունակում են Ադրբեջանի առաջարկած ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ