Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Լրատվամիջոցները սովորել են սթրեսային իրավիճակում աշխատել»

Նոյեմբեր 15,2014 16:05

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ դաշտը զուսպ էր, օբյեկտիվ եւ ճիշտ աշխատող

«Այդ օրը եւ հաջորդ օրը մի շարք լրատվամիջոցների վրա հարձակումներ էին տեղի ունենում»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով չորեքշաբթի՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի խոցմանը, հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ բավականին երկար ժամանակ շատ լրատվամիջոցների չէին աշխատում. «Դա արդեն ընդունված փորձ է, կարելի է ասել, 2012 թվականի սեպտեմբերից՝ Ռամիլ Սաֆարովի դեպքերից հետո, հենց իրավիճակը սրվում է, փորձում են ե՛ւ պետական, ե՛ւ լրատվական կայքերը «պառկեցնել», որպեսզի հայկական կողմը չկարողանա իր կարծիքը առաջ տանել: Իրականում դա սովորել են հայերից, որովհետեւ 2012 թվականին հայկական կողմն էր իրենց լրատվականները այդպես «պառկացրել», եւ փաստացի մի քանի օր Հայաստանից էր միայն տեղեկությունը դուրս գալիս»:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ երկու կողմն էլ չեն գիտակցում, որ սեփական կարծիքը ցուցադրելու համար կարեւոր են ռուսալեզու եւ անգլիալեզու լրատվական միջոցները, ու ե՛ւ Հայաստանում ե՛ւ Ադրբեջանում լրատվամիջոցները աշխատում են հիմնականում միայն ներքին շուկայի համար. «Պետք է հասկանալի լինի, որ ռուսերեն եւ անգլերեն նյութերը հայերը չեն կարդում, դրանք ուղղված են երրորդ կողմին: Բայց շատ հաճախ ռուսերեն նյութը կարդում ես, ուրիշի աչքերով հասկանում ես, որ շատ հավանական է՝ եթե ինքը հայ չէ, ադրբեջանցի չէ, չի հասկանա՝ ինչի մասին է խոսքը»:

Ամփոփելով՝ լրատվամիջոցների աշխատանքը՝ նա նշեց, որ լրատվամիջոցները սովորել են սթրեսային իրավիճակում աշխատել, իսկ սոցցանցերում խուճապը բացակայում էր. «Հիստերիա չսկսվես, առաջ նույնիսկ լրատվամիջոցներում էր հիստերիա սկսում, եւ սկսեցին տեղեկատվությունը ստուգվելով տալ, այսինքն՝ չհիմնվել ինչ-որ զինվորականի կնոջ ասածի վրա: Այդ տեսանկյունից մեր լրատվամիջոցները շատ դասեր են քաղել, ընդհանուր դաշտը զուսպ էր, օբյեկտիվ եւ ճիշտ աշխատող»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930