Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ թե ագրեսիա է, այլ զինադադարի կոպիտ խախտում.Վաղարշակ Հարությունյան

Նոյեմբեր 15,2014 14:06

«Ադրբեջանն անընդհատ փորձում է մեր սահմանները լարված վիճակում պահել. սա իրենց մեթոդն է: Նրանց զինված ուժերն ու կառավարությունը միջազգային նորմերը չեն պահպանում: Կատարվել է ռազմական հանցագործություն, ու մենք պարտավոր ենք հետաքննություն անցկացնել»,-այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ «Մի-24» ուղղաթիռի խոցմանը:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ նախ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել. սա ոչ թե ագրեսիա է, այլ զինադադարի կոպիտ խախտում. «Ակնհայտ է, որ ուղղաթիռը չի մտել Ադրբեջանի տարածք: Տեսաերիզում հստակ երևում է, որ ուղղաթիռը չունի մարտական զենք: Այնպես որ իրենց կողմից ոչ մի հիմնավորում ու բացատրություն չի կարող լինել:

Միջազգային կազմակերպությունների արձագանքներին հետևելով՝ տեսնում ենք, որ Ադրբեջանն է մեղադրվում: Նրանք նույնպես ընդունում են, որ թռիչքն ուսումնական է եղել, և ուղղաթիռը խոցվել է ոչ թե Ադրբեջանի, այլ Արցախի տարածքում»,-ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ Հայաստանը բանակցային գործընթացում պետք է կոշտացնի իր դիրքորոշումները: Ըստ նրա, Ադրբեջանի ռազմական լեզուն հասկանալը անհնարին է ու անթույլատրելի: Ադրբեջանից պետք է պահանջել ճանաչել պատերազմի արդյունքն այնպիսին, ինչպիսին է ու ստանալ համապատասխան անկախության կարգավիճակ. «Եթե մենք կարողանանք ստիպել Ադրբեջանին ընդունել պարտությունը, Արցախն ինքնըստինքյան անկախ կդառնա: Ինչո՞ւ մենք պետք է կորուստներ կրենք խարդախ հարևան ունենալու պատճառով:
Չեմ կարծում, որ ուղղաթիռին հարվածելը պետք է բացառիկ դեպք համարել՝ ծայրաստիճան անազնիվ հարևան ունենալու պարագայում: Նա տասնյակ անգամ ապացուցել է, որ կարող է խախտել զինադադարը: Ունենք ռազմական հաղթանակ, բայց դիվանագիտական՝ ոչ: Պետք է մոռանանք փոխզիջումների մասին ու ամրացնել դիվանագիտական պաշտպանությունը»,-ասաց նա:

Սյունե Սևադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Ճիշտ եք ասում պարոն Շիրխանյան, մեր հարևանը շատ խարդախ է (լավ է չասեցիք դաղալ): Այ խարդախներ ինչու “խոցեցիք” մեր ուղղաթիռը: Անպայման պետք է կոշտացնել դիրքորոշումը: Կոշտացնել, ու մի բան էլ “պռոշ” անել: Այդ եք առաջարկում: Ինչ լավ է, որ պաշտպանության նախարարությունում չեք: Լավ կլինի չերևաք ընդհանրապես:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930