Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակված պաշտոնակատարը չի համապատասխանում տվյալ պաշտոնը զբաղեցնելու չափորոշիչներին. Բաց նամակ

Նոյեմբեր 15,2014 13:40

Բաց նամակ ՀՀ Տավուշի մարզից. Նոյեմբերյանի պետական քոլեջի ներքո ստորագրյալ դասախոսներից և այլ աշխատակիցների անունից` կրթօջախին վերահաս պատուհասի և դրա նկատմամբ պետական մարմինների անտարբերության մասին:

2014թ. հունիսից քոլեջի նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թոշակի անցնելուց հետո թափուր պաշտոնի համար, առանց մրցույթ հայտարարելու, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Բերդավան գյուղի բնակիչ Ա. Ղազարյանը: Անակնկալ նշանակումը կոլեկտիվին ներկայացվեց Կրթության և Գիտության նախարարության ներկայացուցչի կողմից և երաշխավորությամբ: Հետո մենք ճշտեցինք և իմացանք, որ նշանակված պաշտոնակատարը չի համապատասխանում տվյալ պաշտոնը զբաղեցնելու չափորոշիչներին, ինչը փաստեց նաև նրա թե վերաբերմունքը կոլեկտիվի հանդեպ և թե նախաձեռնած քայլերը, որոնք մեծամասամբ հակասում են կրթական նորմալ գործընթացը ապահովելուն և ոտնահարում աշխատողների իրավունքները: Սա դեռ ոչինչ. 2014թ.նոյեմբերի 13-ին Կրթության և Գիտության նախարարության կողմից Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար Ա. Ղազարյանը հանգիստ հայտ ներկայացրեց և սկսեց իր «հաղթարշավը»` երբեմն շահարկելով վերին ատյանների անունները: Հայտ ներկայացվեց նաև քոլեջի այժմյան ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն և փորձառու դասախոս Ա. Փարսադանյանի կողմից: Եկավ մրցույթի «բարի» օրը: Ա. Ղազարյանը, ինչպես և սպասելի էր, հենց մրցույթի առաջին գրավոր փուլից դուրս մնաց, իսկ մեր գործընկեր` Ա. Փարսադանյանը, 100% -ով գրավոր փուլը անցնելուց հետո, անցավ բանավոր փուլ: Պատասխանելով տրված 5 հարցերին (ընդ որում համեմված անձնական բնույթի հարցերով), որոնցից 2-ը կառավարման խորհուրդը համարեց սխալ, բայց արձանագրեց 2,5-2,5 (50/50). Թեպետ պատասխանները ոչ թե սխալ, այլ թերություն են ունեցել: Դեռ սա էլ ոչինչ: Կառավարման խորհուրդը, որ կազմված էր 11 անդամից (7 դեմ և 4 կողմ ձայներով) համարեցին ոչ նպատակահարմար կրթօջախի ղեկավարումը փոխանցել դասախոս-մասնագետին: Կոլեկտիվի անդամների վրդովմունքին և բողոքին ի պատասխան հասկացրին, որ իրենց վերևից ասված է, և որ ցավում ենք, բայց ոչինչ չեն կարող անել:

Մենք ցանկացանք որքան հնարավոր է զուսպ և հակիրճ լինել մեր նամակի բովանդակության հարցում, բայց հավատացնում ենք այն շատ ընդարձակ ենթատեքստ և դժգոհություն ունի: Հիմա խնդրում ենք բոլոր վերևներին չանտեսել և մարդասիրություն դրսևորել այս հարցի շուրջ:

Կանխավ շնորհակալություն.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930