ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող “ՄԻ-24” ուղղաթիռը:
Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահում վերահսկողության տակ:
—
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն