Լրահոս
Օրվա լրահոսը

Գառզուն վերադառնում է 17 տարի անց

Նոյեմբեր 15,2014 12:50

«Գառզուի արվեստին վաղուց եմ ծանոթ. այն ինձ վրա բարերար ազդեցություն է թողնում»,- ի պատասխան մեր հարցի, թե որքանո՞վ է ֆրանսիահայ գեղանկարիչը հայտնի հայ հասարակությանը, ասաց արվեստասեր տիկին Անահիտը: Տեղեկացնենք, որ այսօրվանից մինչ նոյեմբերի 25-ը «Արամե» պատկերասրահում կցուցադրվեն նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) աշխատանքները: «Վերջին ցուցահանդեսից ի վեր՝ շուրջ 17 տարի, Գառզուի արվեստը Հայաստանում մոռացված է եղել, թեև նա գեղանկարչության ամենաակնառու ներկայացուցիչներից է», – նշեց ցուցահանդեսի կազմակերպիչներից արվեստաբան Մանե Սարգսյանը:գառզո1  գառզու  գ

Ստեղծագործական կյանքի վերջին 40 տարիների ընթացքում հեղինակի թողած ժառանգությունն աչքի է ընկնում ժանրային բազմազանությամբ՝ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Նմուշների մի մասը ձեռք է բերվել անհատ հավաքորդներից ցուցադրության նպատակով, իսկ մյուս մասը պատկերասրահինն է և ենթակա է վաճառքի:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Գառզուն` Գառնիկ Զուլումյանը մահվանից հետո փոխել է ? իր ազգանունը ու դարձել է Զուլալյան? Ձեզ մի քանի անգամ զգուշացրել են. գրելուց հետո կարդացեք Ձեր գրածը :

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930