Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրեական գործ՝ Գյումրիում հյուրընկալված, սակայն փորձանքի մեջ հայտնված 17-ամյա աղջկա դեպքի առթիվ (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2014 12:24

Ինչպես տեղեկացրել ենք` հոկտեմբերի 26- ին, ժամը 16.00-ի սահմաններում Երևանի 17-ամյա բնակչուհի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Դիանա Շահբազյանը համակուրսեցիների հետ Գյումրու թատրոնի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շենքում (այն ծայրաստիճան վթարային է) նկարահանումներ կատարելիս, մոտ 8 մետր բարձրությունից վայր էր ընկել: Նա փորձել է լուսանկարել շենքը, բարձրացել էր վերև, սակայն կտուրից հայտնվել էր կառույցի ներսում` ստանալով մարմնական ծանր վնասվածքներ: Նրան նախ բուժօգնություն էին ցուցաբերել Գյումրու բժշկական կենտրոնում, այնուհետ ռեամոբիլով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Աղջկա ծնողները դժգոհում էին, որ կառույցի վթարավտանգ լինելու մասին որևէ տեղ նախազգուշացում փակցված չի եղել: Գյումրու իշխանություններն էլ, բավական վատ զգալով կատարվածից, նշում էին, որ ողջ Գյումրին է վթարավտանգ, եթե այդպես լիներ, քաղաքի շենքերի մեծ մասին վրա նման ցուցապաստառներ ու «կարմիր լենտեր» էին փակցնելու: Թե ով է պատասխան տալու Դիանիայի հետ կատարված համար, այս հարցը լուծում են իրավապահները:N-3

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am–ին փոխանցեց, որ իր հանձնարարականով քրեական գործ է հարուցվել փաստի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 120 հոդվածի հատկանիշներով: Այն կոչվում է «Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» և նախատեսում է՝

1. Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով: Մենք Դիանայի մայրիկից՝ Սյուզաննա Ավետիսյանից տեղեկացանք, որ աղջկան թեև դուրս են գրել հիվանդանոցից, տանն է պառկած, սակայն նա բժիշկների հսկողության տակ է, նրան դեռ երկար բուժում է անհրաժեշտ, սպասում են վիճակը փոքր-ինչ բարելավվի՝ վիրահատություններ կատարելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930