Լրահոս
Օրվա լրահոսը

Բրայզան չի դավաճանում իրեն. «168 ժամ»

Նոյեմբեր 15,2014 11:15

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան, «168 Ժամի» հարցմանն ի պատասխան, անդրադարձավ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, որ ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը խոցելը պետք է հետաքննվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Նկատենք, որ Բրայզայի մեկնաբանությունում ուշագրավ է ոչ միայն նրա այդ հայտարարությունը, այլև այն ձևակերպումները, որոնք նա օգտագործել է` իր դիրքորոշումն արտահայտելու համար:

«Ադրբեջանական զորքի ներկայությամբ շփման գծում` Ադրբեջանի Աղդամ շրջանում, հայկական հարձակողական ուղղաթիռի թռիչքը և այն ադրբեջանցի զինվորների կողմից ակնհայտորեն խոցելը պետք է մանրակրկիտ հետաքննության ենթարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,- ասաց Բրայզան:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»-ի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930