Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քոչարյանին կամ Ծառուկյանին իշխանության բերելը ոչ թե շարժում է, այլ մարմնաշարժում. 1in.am

Նոյեմբեր 15,2014 11:10
Davit shahnazaryan

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը:

 

– Սահմանադրական դատարանում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի սահմանադրականությունն էր վիճարկվում, և այն այլևս ճանաչվեց սահմանադրական, իսկ առաջիկա օրերին արտահերթ կարգով մտնելու է Ազգային ժողով:

– Երկրորդ կուրսի ցանկացած իրավաբան ուսանող կասի, որ այդ պայմանագիրը որևէ առնչություն չունի մեր Սահմանադրության հետ: ՍԴ-ում որևէ վիճարկում ու քննարկում չի եղել, այն ընդամենը դակել է, իսկ հետո կտարվի Ազգային ժողով, որը նույնպես կդակի: Նորից եմ կրկնում՝ մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, այսօր Սահմանադրական դատարանը դակեց մեր ինքնիշխանության կորուստը, և առայժմ որևէ քաղաքական մեխանիզմ չկա, որ նույնիսկ այս ծանր իրավիճակում կարողանանք նվազագույն կորուստներով դուրս գալ: Հունվարի 1-ից էապես կսրվի սոցիալ-տնտեսական վիճակը, կլինի ահավոր գնաճ: Մինչ հիմա որևէ փաստարկ չի հնչել, թե ինչու պետք է աշխարհից մեկուսացող այդ միությանը միանանք: Միություն, որը ղեկավարում է մի պետություն, որը դեմ է համամարդկային արժեքներին, և որը որևէ հնարավորություն չունի խուսափելու քայքայումից: Արդեն ժամանակն է, որ հասարակական մակարդակով լուրջ գործընթացներ տեղի ունենան վեց երկրներում՝ Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան: Ըստ էության` հասարակական-քաղաքացիական ճակատ ստեղծվի Պուտինի քաղաքականության դեմ: Այստեղ պետք է առողջ գործեն այն շրջանակները, որոնց համար պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը բացարձակ արժեքներ են:

– Փաստորեն, ստացվում է, որ հոկտեմբերի 10-ին և 24-ին Ազատության հրապարակում արված ԵՏՄ անդամակցության անշրջելիության մասին հայտարարությունները արդեն իրողություն են: Նախ` Ձեր գնահատականը եռյակի գործողություններին, նաև այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում եռյակի ներսում:

– Դա «կոլաբորոցիոնիզմ» է, և շարժման որևէ տարր այնտեղ գոյություն չունի: Շարժման առաջին հատկանիշը ինքնակազմակերպումն է և տարբեր քաղաքացիական հաստատությունների հորիզոնական ստեղծումը: Այնտեղ ինչ-որ հանրահավաքներ են, ստեղծում են բանակային, հրամանատարական կառուցվածք, չեմ էլ ուզում խոսել ներքին տարբեր շահերի մասին, և երկրորդ` չի լինում շարժում ինչ-որ մեկին իշխանության բերելու համար: Հնարավոր է դա շարժման արդյունքում լինի, բայց ի սկզբանե Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու համար շարժումը լավագույն դեպքում կարող է լինել մարմնաշարժություն:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930