ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը, ըստ էության, հենց այս կեղծված ընտրությունների և իշխանության յուրացման արդյունք է եղել: Հայաստանում կեղծված ընտրություններն են հանգեցրել պետության թուլացման, ընտրական մեխանիզմի խափանումը, պետական իշխանության մարդկանց մի խմբի կողմից յուրացումն է եղել Հայաստանի պետականությունը դե ֆակտո վերացնելու պատճառը, որի արդյունքում Հայաստանը պատերազմ հաղթած պետությունից վերածվել է մուրացիկ պետության, որի արդյունքում Հայաստանում ահռելի չափերի է հասել կոռուպցիան, աղքատությունը, արտագաղթը, այլ անօրինականությունները:
Այս ամենի արդյունքում էլ Հայաստանը բացարձակապես անզոր է գտնվել դիմադրել ակնհայտորեն Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող ռուսական կայսերական եվրասիական նախագծին և բռնակցվել է Եվրասիական տնտեսական միությանը՝ աթոռապաշտության և կապիտալապաշտության մոլուցքով առաջնորդվող իշխանական համակարգի որոշման արդյունքում` շրջանցելով ժողովրդի, հասարակության կամքը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: