Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանին պետք էր, որպեսզի հասարակությունն իմանա իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ առկա տարաձայնությունների մասին. «Ազգ»

Նոյեմբեր 15,2014 10:50

Մեր համեստ հաշվարկներով, որպեսզի հիմնադրվեն «Համազգային շարժման» տարածքային կազմակերպությունները Հանրապետության բոլոր մարզերում առնվազն մեկական հատ, մեկ ամիս ժամանակ է պետք: Այսինքն, դեկտեմբերի կեսերին նոր միայն այդ կազմակերպությունները կհիմնադրվեն: Այնուհետեւ եւս առնվազն մեկ ամիս ժամանակ է պետք, որպեսզի այդ կազմակերպություններն իրենց կոչմանը համաձայն իրագործեն «ժողովրդին մոբիլիզացումը», ընդ որում, որոշ մարզերում կապված տեղի բնակչության առանձնահատկությունների հետ, այդ «մոբիլիզացումը» կարող է երկար տեւել, քան մեկ ամիսը: Սա նշանակում է, որ, հատկապես հաշվի առնելով գալիք Ամանորը եւ համազգային տասնօրյա արձակուրդը, եռյակի տարածքային կազմակերպությունները կսկսեն լիարժեք գործել հունվարիՙ լավագույն դեպքում կեսերից…

Բայց տարածքային կազմակերպություններին դեռ կանդրադառնանք: Ինչպես գիտենք, անցնող շաբաթ եռյակի ներսից նախ ԲՀԿ-ն, ամփոփելով իր քաղխորհրդի հերթական նիստը, հանդես եկավ հայտարարությամբ, հետո այդ հայտարարությանն արձագանքեց ՀԱԿ-ը, որին էլ` ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը: Սա այն պարագայում, երբ եռյակը մինչեւ օրս շարունակում է ունենալ փակ հանդիպումներ, հետեւաբար հարցերը միմյանց հետ քննարկելու փակ, գաղտնի ձեւաչափ ունի: Կնշանակի, որ կոնկրետ Ծառուկյանին պետք էր, որպեսզի հասարակությունն իմանա իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ առկա տարաձայնությունների մասին, ընդ որում այդ տարաձայնություններն ամենեւին էլ երկրորդական հարցերի շուրջ չեն, այլ շարժմանՙ միասնական ռազմավարության ընդունման: Կնշանակի նաեւ, որ Տեր-Պետրոսյանը չի համակերպվում եռյակում ամեն ինչ որոշելու ԲՀԿ-ի բնավորության հետ, եւ վերջապես, կնշանակի, որ եռյակում Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե լսում էլ են, ապա միայն հայրենի «Ժառանգականները», այն էլ, ոչ ամեն դեպքում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930