Աղմկահարույց պատմություններով հայտնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, մեղադրվում է անօրինականության մեջ: Նրա կողմից ձեռք բերված գույքը վերադարձնելու համար դատարանում հայց է ներկայացվել:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ին «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը դիմել է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից, անօրինական գործողությունների արդյունքում ձեռք բերված գույքը «Բետարտշին» ՍՊԸ վերադարձնելու կամ դրա անհնարինության դեպքում՝ գույքի արժեքը բռնագանձելու պայմանով:
Նշենք, որ նախկին պատգամավորից բացի՝ դատարանում պատասխանողի կարգավիճակում է հայտնվել նաեւ «Էջմիածին կամուրջշին» ԲԲԸ-ն: Եւ որպեսզի անկանխատեսելի հետեւանքներ չլինեն, «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ: Եւ այդ միջնորդությունն այս տարվա հոկտեմբերի 3-ին դատավոր Հովհաննես Մելքոնյանը բավարարել է»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: