Ըստ երեւույթին, նոյեմբերի 12-ի միջադեպը, երբ ադրբեջանական զինուժը ՄԻ-24 ուղղաթիռը խոցեց ԼՂՀ օդային տարածքում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ուշադրությունը «պատերազմի անխուսափելիությանը» հրավիրելու հերթական փորձն էր: Եւ պատահական չէ, որ Բաքվի մամուլը գրեթե անթաքույց ատելությամբ ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի` պատահարի վերաբերյալ չափազանց զուսպ արձագանքը: «Եթե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է մի մարդ, որ հայ սադրիչներին դատապարտելու փոխարեն սկսում է ինչ-որ բաներ քրթմնջալ իր անհանգստությունից, ապա այդ կազմակերպության պարոններից կարելի է սպասել ցանկացած ստորություն: Իսկ եթե այդպես է, ուրեմն ԵԱՀԿ-ին էլ պետք է համապատասխանաբար վերաբերվել»,- մասնավորապես գրեց haqqin.az-ը:
Սեփական ստորությունը բացահայտ «հիմնավորելու» ավելի ցայտուն օրինակ դժվար թե գտնվի: Եւ այս համատեքստում ինչ էլ որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն ասի խորտակված ՄԻ-24-ի կողմից «ադրբեջանական դիրքերը գրոհելու» մասին, միայն գրոշի արժեք ունի: Որովհետեւ իշխանությունների վերահսկողության լրատվամիջոցն արդեն ձեւակերպել է կատարվածը` Ադրբեջանն ակնկալում էր, որ ԵԱՀԿ-ն «կդապարտի հայ սադրիչներին»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: