Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բեռնար Շալանդ. «Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել». Ffa.am

Նոյեմբեր 15,2014 10:14

Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը գրում է. Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.

– Նախ շնորհավորում եմ Պորտուգալիային, որը շատ լավ թիմ ունի: Ցանկանում եմ շնորհավորել նաեւ իմ թիմին, նրանք կռվեցին, լավ պայքարեցին, լավ էինք տրամադրված խաղին: Այո, Պորտուգալիան լավ թիմ է, բայց մենք հիմար գոլ ընդունեցինք՝ չկարողանալով գնդակը հեռացնել տուգանային հրապարակից: Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել: Ես հիասթափված եմ արդյունքից: Բայց ես վստահ եմ, որ մենք լավ ապագա ունենք:

– Հրայր Մկոյանի վնասվածքից հետո Ձեր ծրագրերը որքանո՞վ էին փոխվել:

– Ոչ, այդ վնասվածքը չազդեց: Տարոն Ոսկանյանը լավ խաղ անցկացրեց Սերբիայի դեմ: Մկոյանը երկար ժամանակ չէր խաղացել: Ես ընտրություն ունեի, թե ում խաղացել եւ ես ընտրել էի Ոսկանյանին: Բացի գոլի պահից, ես գոհ եմ Ոսկանյանի խաղից: Պետք է նաեւ նշեմ, որ Մկոյանն էլ ասաց ինձ, որ 100 տոկոսով պատրաստ չէ:

– Միգուցե ժամանակն է՞, որ նոր խաղացողներ հրավիրեք պաշտպանական գծի համար: Դուք գիտեք ում մասին է խոսքը…

– Այս պահին իմ խնդիրը միայն պաշտպանությունը չէ: Մեզ պակասում էին կառուցողական գործողությունները. որոնք պետք է սկսվեն դարպասապահից մինչեւ հարձակման գծի խաղացողներ: Մենք կարող ենք պահել գնդակը, կարող ենք ավելի հաջող գործել: Մենք պետք է ավելի արագ գործենք: Պետք է ավելի արագ անցնենք գրոհների, երկար փոխանցումներով ավելի հաջող գործենք:

– Դուք ասում եք մենք հիմար գոլ բաց թողեցինք, բայց մրցակիցը տարածքային մեծ առավելություն ուներ:

– Դուք գիտե՞ք, թե ով է Պորտուգալիան Եվրոպայում: Պորտուգալիան իր կազմում ունի Ռեալի խաղացողներ: Դա հեշտ չէ: Նորմալ է, որ մրցակիցն առավելություն ուներ: Պորտուգալիան միշտ էլ հարձակվողական ֆուտբոլ է խաղում եւ ստիպում է մրցակցին պաշտպանվել: Հետաքրքիր կլիներ, եթե այդ հարցը հնչեր 0:0 հաշվի ժամանակ:

Վերջում Բեռնար Շալանդը զայրացած ավելացրեց հետևյալը.

«Ես հարգանք ունեմ Պորտուգալիայի նկատմամբ, բայց երբ մենք ժամանեցինք այստեղ, մեզ տվեցին շատ վատ խաղադաշտ, չտվեցին լավ խաղադաշտ՝ ասելով, որ այնտեղ Պորտուգալիան է մարզվում: Բացի այդ այսօր խաղին մենք ուշացած եկանք, քանի որ ավտոբուսի վարորդը և ոստիկանները չգիտեին ճանապարհը: 40 րոպե մեզ պտտեցին: Ես շատ զայրացած եմ, սա պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպես չի կարելի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ստացվում է, որ ով էլ լինի Հայաստանի մարզիչը, նա այդ պաշտոնը ստանձնելուն պես սկսում է մտածել այսպես ասած հայերեն: Ի՞նչ է նշանակում Պորտուգալիան իր կազմում ունի Ռեալի խաղացողներ: Եղբայր, այդքան եթե վախենալու են նրանք, ինչո՞ւ եք դաշտ դուրս գալիս, ինչո՞ւ եք ընդհանրապես ֆուտբոլից խոսում: Եւ հետո, ի՞նչ է նշանակում, երբ մենք ժամանեցինք այստեղ, մեզ տվեցին շատ վատ խաղադաշտ, չտվեցին լավ խաղադաշտ՝ ասելով, որ այնտեղ Պորտուգալիան է մարզվում: Անգամ եթե ոչ մի խաղադաշտ էլ չտային ու մի օր էլ չմարզվեիք՝ ի՛նչ, պիտի մոռանայի՞ք ֆուտբոլ խաղալը: Մենք միշտ ինչ-որ անիմաստ արդարացումներ ենք փնտրում, չտեսնելով, որ հենց նման մտածելակերպն է մեզ կործանում ոչ միայն ֆուտբոլում, այլեւ մեր կյանքի մնացած բնագավառներում: Դե վերջում էլ, քանի որ ավտոբուսի վարորդը և ոստիկանները չգիտեին ճանապարհը (հա՞ որ) եւ 40 րոպե մեր թիմին պտտեցին, դրանից Շալանդը շատ զայրացավ ու որոշեց, որ մերոնք պիտի պարտվեն: Ու թեպետ սա պատիվ չի բերում Պորտուգալիային, բայց նա հարգանք ունի Պորտուգալիայի նկատմամբ: (Տեսնես Պորտուգալիայի ավտոբուսի վարորդն ու ոստիկանները ճանապարհը գիտեի՞ն): Այսպիսի բաներ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930