Երեկ ինձ հոգեկան խնդիրներ ունեցող մի անծանոթ կին մոտեցավ եւ վստահություն հայտնեց, որ ես նրա հետ կատարվածին ծանոթ եմ եւ, բաց թողնելով այն «մասը», թե ինչ է իր հետ կատարվել, միանգամից անցավ բուն «պահանջատիրությանը»՝ «ո՞վ է դրա համար պատասխան տալու»: Իմ հարցին, թե ինչ է իր հետ պատահել, նա այդպես էլ չկարողացավ պատասխանել եւ իր «դատողություններում» արեց հաջորդ քայլը՝ անսպասելիորեն հայտնաբերելով պատասխանատուներին՝ դրանք, պարզվում է, հրեաներն են: Վերջիններս հայերի համար նոր թիրախ չեն: Մոտ մեկուկես տարի առաջ ինձ փողոցում մոտեցավ նմանատիպ մի տղամարդ, որը ներկայացավ որպես գրող (կարծեմ, Խաչիկ էր անունը) եւ նույնպես, առանց երկար նախաբանների, սկսեց խոսել «հրեական դավադրության» մասին: Ճիշտ ռուսերեն հայտնի երկտողի նման, որը կարելի է թարգմանել մոտավորապես այսպես. «Եթե ծորակում ջուր չկա, ուրեմն խմել են հրեաները»:
Եթե մարդը հոգեբույժի կարիք ունի, ապա շատ բնական է, որ նա սեւեռված է ինչ-որ գաղափարի վրա, եւ այդ գաղափարի առանցքն է կազմում ինչ-որ թշնամական ուժ, որն իրեն խանգարում է ապրել եւ բարգավաճել: Նույն ձեւով է աշխատում, իհարկե, քարոզչությունը, քանի որ դրա նպատակն է մարդկանց ուղեղները լվալը, մարդկանց մի քիչ «խփնված» դարձնելը, քարոզիչն էլ ցանկացած առիթով կամ առանց որեւէ առիթի վկայակոչում է համընդհանուր «թշնամուն»: Եթե որեւէ ընդդիմադիրի հարցնես, օրինակ, ով է մեղավոր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին, նա առանց մեկ վայրկյան մտածելու կասի՝ «ռեժիմը, մինչեւ այս ռեժիմը չհեռանա, մեր ֆուտբոլիստները մեկը մյուսի հետեւից պարտություններ են կրելու»:
Հայկական ուղղաթիռի վրա հարձակման վերաբերյալ «շահագրգռված» կողմերի մեկնաբանությունները նույն մակարդակի են: Ռուսաստանը «շատ սիրող» մեր գործիչները եւ քաղաքագետները վստահ են, որ դա հենց այդ երկրի սադրանքն է: Եվ հակառակը՝ ռուսաստանցի մեր գործընկերները ապացուցում են, որ դրանք Արեւմուտքի դավերն են՝ իբր Արեւմուտքը Ալիեւին ասել է՝ սադրանք սարքիր, թե չէ մենք քո մոտ «մայդան» կսարքենք: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան էլ, մեղմ ասած, խելացի մարդ չի եւ չի հաշվարկում իր քայլերը: Գերտերություններն, իհարկե, ամեն ինչի ընդունակ են, բայց չարժե, ինձ թվում է, սեփական հակակրանքների վրա հիմնված մերկապարանոց դատողություններ անել:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հրաշալի օրինակ է բերել: Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն այնպես է դասավորել, որ իր կինը 10 միլիոնանոց դեկրետ ստանա: Դրանում Կրե՞մլն է մեղավոր, թե՞ Սպիտակ տունը: Այդ երիտասարդը ոչ փողի, ոչ խելքի, ոչ էլ պրոֆեսիոնալիզմի պակաս չունի: Կասեք, որ ունի բարոյականության պակաս: Ճիշտ է, բայց իշխանության մեջ հայտնվելը «մեխանիկաբար» ենթադրում է որոշակի բարոյական նորմեր կամ, ավելի ճիշտ` համընդհանուր բարոյական նորմերի բացակայություն: Սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վստահեցնում եմ՝ հեռու չեն այն ժամանակները, երբ Հայաստանում կմնան բացառապես մեր ու ձեր պես առողջ մարդիկ: Քլնգելու բան էլ չի մնա: Սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Կեցցե Դավիթ Սարգսյանը… ես էլ կուզենայի իմ կնոջը մոտ 20000€ նվիրեի որպես դեկրետ (են ժամանակ ճիշտ է եվրո չկար, դե ասենք, համարժեք գնողունակությամբ ինչ-որ փողատեսակ), բայց ես դա չէի կարող…
Իսկ Դավիթ Սարգսյանը կարողացավ և արեց…
Իսկ, որ դա արել է բյուջեի հաշվին, դա արդեն այլ խոսակցության թեմա է..)))…
Չանդրադառնալով հրեական դավադրություն կոչվող անհեթեթությանը և մեր ուղղաթիռի շատ ցավալի կործանման բարդ ու խճճված դեպքին, անցնեմ հոդվածի մանտրային, այն է՝ ընդդիմադիրը կասի. «ռեժիմը, մինչեւ այս ռեժիմը չհեռանա, մեր ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից պարտություններ են կրելու»: Կապելով այս միտքը հրեական դավադրության, մեղմ ասած՝ անստույգ գաղափարին, փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՛՛սա՛՛ էլ, նախորդի նման ուտոպիայի ոլորտից է, մինչդեռ ապացուցման կարիք անգամ չունի այն միտքը, որ մարզական արդյունքները սերտորեն կապված են մարզիկների տրամադրության և բարոյահոգեբանական մթնոլորտի հետ: Ի՞նչ եք կարծում, մեր մարզիկները, որոնք լինելով, նաև ապրելով տարբեր երկրներում, գիտենալով, թե ինչ ասել է քաղաքակրթություն, անտարբե՞ր են մեր երկրի ներկայիս ողորմելի վիճակի նկատմամբ, նրանց համար միևնո՞ւյնն է, թե ինչպիսի երկիր են իրենք ներկայացնում: Ասեմ՝ որ շախմատում էլ վիճակը մտահոգիչ է: Երեք տարի առաջ Հայաստանը ուժեղագույն 10 շախմատիստների միջին վարկանիշով աշխարհում գրավում էր 4-րդ՝ իսկ այսօր 8-րդ տեղը. https://ratings.fide.com/topfed.phtml , ունեինք 2700 և ավելի բարձր վարկանիշ ունեցող երեք շախմատիստ, այսօր՝ մեկը, մեր տաղանդաշատ առաջատարը զբաղեցնում էր երկրորդ հորիզանականը, այսօր՝ 6-րդ. https://www.2700chess.com/, մոտ ժամանակներում շախմատի գահի համար մրցակցելու պատրաստ որևէ այլ /բացի Արոնյանից / չունենք, միչդեռ Կառլսենին իր խաղամակարդակով ընդհուպ մոտեցել է 22-ամյա Կարուանան, դե իսկ նրան էլ ՛՛հետապնդում են ավելի երիտասարդներ Անիշ Գիրին և Վեսլի Սոն: Չնայած այս նահանջին, համոզված եմ, որ երկրում դրական փոփոխությունների պայմաններում / նկատի ունեմ իշխանափոխությունը / ունենալու ենք նաև հաջողություններ այս երկու նահանջ ապրող ասպարեզներում:
Ես, ինչքան հասկացա, հենց Ա. Աբրահամյանը դուրս է գալիս փողոց, նրան մոտենում են հոգեկան հիվանդներ…
«Рыбак Рыбака Видит издалека», ինչպես կասեին ռուսները..)))..
Որպեսզի պաշտպանվի չեղած կապեր տեսնող մարդկանցից՝ Ա. Աբրահամյանը ընտրել է պաշտպանական ռեակցիա՝ ցանկացած երևույթների մեջ ընդհանրապես որևէ կապի չտեսնելը..)))..
Բայց, ինչպես միշտ, անհետևողական է, թե չէ գրածի հիմարությունը շատ բացահայտ կլինի..)))…
Օրինակ…
…Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան էլ, մեղմ ասած, խելացի մարդ չի եւ չի հաշվարկում իր քայլերը…)))…
է, «ենթադրել» ենթադրել ա..))).. Ւսկ ինչու չենթադրենք, որ արձակված կրակոցը Ադրբեջանի ներկայիս ղեկավարի հետ, ոչ մի կապ չունի? Էդ կրակող սերժանտի ներվերը չեն դիմացել, կամ ընկերների մոտ «հերոս» խաղալու համար վերցրել կրակել է..))).. Ւնչ կապ ունի այստեղ Ադրբեջանի նախագահը?..)))..
Ոնց էր, պարոն Աբրահամյան, գրածիս հիմարությունը նույնիսկ ձեր համար էր չափազանց բացահայտ, թե կարող է գրածիս հետ համաձայնվեք?…)))…
Այսպիսով,… չնայած հետևությունը չեմ գրի, էդ էլ Ա. Աբրահամյանին՝ տնային աշխատանք…)))…
P. S. Մի փոքր հուշեմ..)).. եթե ձեր «անալիզը» ձեզ հանգեցրել է այն եզրակացության, որ …«Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան էլ, մեղմ ասած, խելացի մարդ չի եւ չի հաշվարկում իր քայլերը…»… այդ մասին պետք չի բարձրաձայնել… ընդհակառակը, պետք է ասել, որ նա շատ տաղանդավոր երկրի ղեկավար է..))).. և հուսալ, որ կշարունակի նույն ոգով… Դուք ինչ է? Ալիևի սխալների համար եք անհանգստանում և ցանկանում եք, որ նա սխալներ չանի?..)))..
Ւսկ եթե ձեր «անալիզը» ձեզ հանգեցրել հակառակ եզրակացության, ինչու եք մեզ խաբում?..))).. Եթե մենք մածենք, որ «Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան էլ, մեղմ ասած, խելացի մարդ չի եւ չի հաշվարկում իր քայլերը…»… ապա՝ տեղի ունեցածին լուրջ չենք վերաբերվի, այստեղից բխող հետևանքներով…
Փաստորեն այնուամենայնիվ ՛՛մինչև ռեժիմը չփոխվի՛՛, մեր մարզիկները տխուր են լինելու և ձախողումներ են ունենալու: Այ երբ երկիրը կառավարեն ասենք թե Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը, Րաֆֆին կամ այլոք(դա էական չէ, միայն թե Սերժը չլինի), և իսկույն մեր մարզիկները կգրավեն բոլոր հնարավոր գավաթները??? ))))))))))
Իսկ միգուցե ծխե՞լը թարգեն, կամ ասենք ավելի ջանասիրաբա՞ր մարզվեն(բացառությամբ մի քանիսի): Ոչ, նրանք ուղղակի ՀՀԿ-ից են մանթո…))) Սա՞ է Ձեր ասածը, պարոն Մախսուդյան:
== և իսկույն մեր մարզիկները կգրավեն բոլոր հնարավոր գավաթները??? ==
Իսկ ինչո՞ւ իսկույն և ինչու բոլոր գավաթները միասին, ծայրահեղացնելու հարկ չկա, իսկ ՛՛ՀՀԿ-ից մանթո ըլնելու՛՛ համար նրանց հետ առնվազն պետք է ինչ որ հույսեր կապել, ինչը կարելի է անել միայն ինքնախաբեության մեծ ձգտում ունենալու դեպքում: Մարդկանցից նման պայմաններում ոգևորություն ակնկալելը ինձ հիշեցրեց մի հին, աղ դրած անեկդոտ.
Տղան օրագիրը տանում է տուն և հորը հպարտորեն ցույց տալիս 5-րդ ժամին՝ երգեցողությունից ստացած 5-ը, առանց խոսելու նախորդ ժամերին մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից և աշխարհագրությունից ստացած 2-ների մասին, ինչին ի պատասխան հայրը զարմացած հարցնում է.
-Տղա ջան, էսքան 2-ներից հետո էդ ի՞նչ սրտով ես երգել…
Ինձ շատ հետաքրքիր ա, եթե էդ սահմանի վրա ադրբեջանական խփվեր, սերժը չէր պարգևատրելո՞ւ. չէր ասվելո՞ւ «հերթական սադրանքը կանխվել է և այլն, և այլն..», մեր հայրենասերները չէի՞ն ծիծաղելու, թե` (թուրքերը) սահմանի վրա տանկ են քշում, հետո էլ նեղանում, որ տերը չեն: Էս ա կարևորը, ոչ թե: Էս երեք պարբերության մեջ բան չասեցիք, Արամ. կարող էիք ուղղակի հղում տալ Կարապետյանի խոսքերին ու վերջ:
…ու ցամաքել են հայոց ծովերը…
…ծով ուղեղները…
…բարության ծովը…
…թասիբն ու սերը…
Ու մեղավոր են…հրեանե*րը…
Թե պարսկակլան հայ պարսիկները…
Մի բառ ոչ ընկնի հայ- հայի ականջ,
Կյանքը կդարձնի ,,….ի ականջ,,:
Մեծն Լյապիս Տրուբեցկոյը կնախանձեր Ձեր գրչին, մաեստրո…
Անեկդոտ հիշեցի «Մահամերձ հայ ծերունու վերջին մաղթանքը իր կողքը հավաքվածներին,
-Աստված՝ հրեաներին պահապան.հարցնում են
– Թե ինչու՞ հրեաներին.ասումա
– Դրանք որ չլինեն, սաղ աշխարհը մեզա սկսելու ատել:
Կարյսերական թուլամիտներին անտեսում եմ և չեմ պատմում անհրաժեշտ անեկդոտը:Խնայում եմ, քանի որ նախանձը որոշակի ազգի գենետիկ հիվանդություններից առաջինն է:
պատմի էլի david, հետաքրքրասիրությունը մեր՝ որոշակի ազգի ներկայացուցիչների երկրորդ գենետիկ հիվանդությունն է
Կշեռքի գործը չէ, երբ իր նժարներից մեկին հավատարմությունն է վրեժի հետ, մյուսին դավաճանությունը` ստորության հետ:Կշեռքը միշտ էլ Արդար նժարների հավասարության կողմ էր, պարզապես մագնիսով կշեռքը չարժեր խախտել:Եկել է նժար-նժարի պատմական փուլի սկիզբը և կշեռքիս նժարները կախվում են չարիք կշռելուց և հիմա կողմն է իր դեմին, երբեմնի դեմին:Կշեռքի գործն այլ է, իսկ կյանքի իմաստը ոչ այնքան այն է,որ հարմար գնացք նստես,այլ այն,որ իջնես ճիշտ կայարանում:Նմանակողներին չեն նմանակում կշռավարները, իսկ բեմից դուրս նույնիսկ հանդիսատես է պետք:Այնպես ինչպես ասացի ամեն ինչ, չասելով ոչինչ:
Մի հարց տամ նրան, ով ուղարկել էր ուղղաթիռը չեզոք գոտի; Ինչ եք կարծում` եթե չեզոք գոտում մի հայ զինվոր հայտնվի, ադրբեջանցիները կկրակե՟ն, թե՟ չէ:
Հարցերը որոնք հետաքրքրում են ինձ։
Ցանկացած զենքից ցանկացած թիրախին կպնելը երբեք երաշխավորված չէ (Պապիկյանը պետք է,որ հաստատի..)))..)
1. Ինչպիսին էր տվյալ զենքից տվյալ հեռավորության վրա ուղղաթիռին կպնելու հավանականությունը? Ւնչ որակավորում և մարտական փորձ ունեին կրակողները?
2. Ողղաթիռների անձնակազմները և գետնին տեղյակ էին, որ ուղղաթիռները գտնվում էին չեզոք գոտում?
2ա Եթե այո, ապա ով էր նրանց այնտեղ ուղարկել, ինչ նպատակով, ինչքան էր գնահատել հարձակման ենթարկվելու հավանականությունը, ինչպիսի զենքով և ինչ պաշտպանական միջոցներ էր նախատեսել?
2բ Եթե ոչ, ում պատճառվ էր տեղի ունեցել սխալը?
3. Կա որևէ պայմանավորվածություն (թեկուզ և ոչ պաշտոնական) ռազմական թռիչքների վերաբերյալ?
Այսքանին դեռ պատասխանեք, որ մնացածը տամ…))..
(Հարցերս շատ չեն, ընդհամենը 34 հատ…)։
Ասեմ իմանաս, Արսեն ջան: Վիդեոյում ձայնից պարզ լսվում է, որ կրակվել է ПЗРК-ից (переносной зенитно ракетный комплекс)՝ ռուսական ՛՛իգլա՛՛ ՝մի քանի մոդիֆիկացիաներով, ամերիկյան ՛՛ստինգեր՛՛, կամ ֆրանսիական ՛՛միստրալ՛՛: Բոլորն էլ նույն բանն են: Ջերմային հռթիռ է, որը նախքան բաց թողնելը պետք է ՛՛գտնի՛՛ նշանակետը: Յուրահատուկ ծլնգոցը, որ լսվում է կրակելուց առաջ, ասում է որ հռթիռը գտել է նշանակետը, այն է՝ ուղղաթիռներից մեկի տաք շարժիչը: Ճիշտն ասած այդ ծլնգոցից հետո պրակտիկորեն վրիպումը բացառվում է, եթե նույնիսկ այլ կողմի վրա կրակես: Հռթիռը միևնույն է պտտվում է դեպի իր նախապես ընտրած նշանակետը: Միակ բանը, որ կարող է պատահել, դա ճանապարհին մեկ այլ և ավելի տաք օբյեկտի հանդիպելն է, դրա համար ցանկալի էր կրակելիս արևը և խփվելիք տեխնիկան մի գծի վրա չլինեին, որովհետև այդ դեպքում շատ հավանական է որ այն թռչի արևի ուղղությամբ մինչև ինքաոչնչանալը: Մեկ անգամ որ փորձես, դու էլ կարող ես կպնել…
Բայց հենց նույն՝ ջերմության վրա գնալու հատկության մեջ է նաև նրանից պաշտպանվելու հնարքը: Ми24-ը, կամ ինչպես մենք նրան անվանում էինք՝ կրոկոդիլ-ը լուրջ ապարատ է: Հռթիռի նշանակետը գտնելուն միաժամանակ կաբինայում տագնապ է հնչում, ուղղաթիռը ուղղակի գոռում է այն մասին, որ ինքը նշանակետի է վերցված: Էկրանի վրա երևում է հռթիռի ՛՛պուսկ՛՛-ը և անընդհատ ասում է թե քանի մետր է մնացել մինչ հանդիպումը: Փախչել իհարկե չես կարող, բայց պետք էլ չի: Ուղղաթիռը կոմպլեկտավորված է հսկայական քանակով հակահռթիռիկներով, դրանց тeпловушки ենք ասում: կոճակի սեղմումով օդաչուն առաջացնում է ուղղաթիռի շուրջը բազմաթիվ սալյուտի նմանվող պայթյուններ, որոնք իրենց վրա են հրավիրում ջերմային հռթիռը և այն պայթում է ուղղաթիռից մի քանի մետր հեռու, ինչը լիովին անվտանգ է:
Վայ, Հրանտ ջան, ավելի լավ էր չնկարագրեիր էդքան հասկանալի,շատ վատ զգացի՝ պատկերացնելով էդ օդաչուների զոհվելու պահը:
Եթե վտանգ կա, որ մոտիկ տարածությունից կխփեն, ուղղաթիռը կարող է չհասցնել պաշտպանվել, դրա համար тепловушка-ները պրոֆիլակտիկ թողնելով կարող է թռչել վտանգավոր հատվածով, քանի որ բավարար քանակով դրանցից ունի, իսկ եթե չեզոք գոտում է իրոք եղել, դա հենց այդ դեպքն է: Դա բոլոր օրենքներից դուրս գոտի է, և այնտեղ մտնելը ես ընդհանրապես չեմ հասկանում ինչու է եղել: Համենայն դեպս կարող էր փրկվել: Մարդկային գործոնն է դեր խաղացել, կամ պաշտպանական համակարգի ինչ որ խաթարում է ունեցել: Իսկ կրակողի համար առանձնապես վարպետություն պետք չէ: Ես վիդեոն դիտելիս կատաղությունից շրթունքս էի կծոտում, քանի որ որպես զինվոր հասկանում էի, որ մենք էլ այդպիսի առիթը բաց չէինք թողնի: Մեկ կիլոմետրը Իգլա-ի համար մի մետրի պես բան է: Շատ ափսոս էին տղերքը: Բայց մեկ է պատասխանել է պետք… կուլ տալ չի կարելի: Հուսով եմ կմտածեն մի բան, որ մի լավ մռմռացնեն, բայց դա բացահայտ ագրեսիա չորակվի: Թե չէ էդ ձեր եվրոպաները վայնասուն կբարձրացնեն, կասեն ՛՛մտահոգություն ենք հայտնում…՛՛
Շնորհակալ եմ, առաջին հարցի պատասխանը պառիչ էր։ Պատասխաում և լավ բան կար և վատ։ Այսինքն կրակողը որակավորում չունի (լավ բանը..))..), բայց ունի զենք որից չպաշտպանվող ուղղաթիռը՝ փրկվելու շանս չունի (վատը)։Մնացած հարցերին դու երևի չէր կարողանա պատասխանել (կամ այսօր դեռ շատ քիչ մարդ կա, որ կոնկրետ գիտի,բայց չեն ասի)։
Ինչքան հասկացա, պատերազմող կողմերի միջև, ոչմ մի պայմանավորվածություն թռիչքների վերաբերյալ (թեկուզ ոչ պաշտոնական) չկա և լինել չի կարող։։
Ըստ իմ տեսածի (նուն վիդեոն) ողղաթիռները ոնց որ թե՝ պաշտպանական միջոցներ չէին կիրառում (վստահ չեմ)։
Մնացած հարցերը կամ տեխնիկական են (եթե ուղղաթիռներում և գետնի վրա չգիտեին թե իրենք որտեղ են), կամ քաղաքական (եթե գիտեին)։ Դա մենք կիմանանք ոչ ենքան շուտ։ Հիմա էդ գիտին-չգիտինի վրա խաղեր են սկսվելու։ Մի քիչ համբերենք…))..
Պ Աբրահամյան, մի փորձեք հիմա էլ չեղած տեղից հրեաների մասին խոսել: Մեր երկրում երբե՛ք, կրկնում եմ, երբե՛ք ժողովուրդը նրանց մասին ոչ մի վատ բան չի ասել, մեր ժողովրդի 99% -ը նույնիսկ չգիտի, չի լսել «անտիսիմիտիզմ» բառը: Իսկ Ձեզ հաճախակի հանդիպող հոգեկան հիվանդների մասին ավելի լավ է չգրեք:
https://www.armweeklynews.am/w/wm/m/m24.php
И что????????!!!!!!
https://www.vip.am/stati/istorija/izrail-gelfand-lenin-mladoturki-revolyuci-i-genocid-armjan.html
Սա էլ,մեղմ ասած,ԱՆՏԵՂՅԱԿՆԵՐԻ համար
https://evdemosfera.narod.ru/arhiv/razmeschat/si_ist_genocid_armyane.html
…………” նա սեւեռված է ինչ-որ գաղափարի վրա, եւ այդ գաղափարի առանցքն է կազմում ինչ-որ թշնամական ուժ, որն իրեն խանգարում է ապրել եւ բարգավաճել: Նույն ձեւով է աշխատում, իհարկե, քարոզչությունը, քանի որ դրա նպատակն է մարդկանց ուղեղները լվալը, մարդկանց մի քիչ «խփնված» դարձնելը, քարոզիչն էլ ցանկացած առիթով կամ առանց որեւէ առիթի վկայակոչում է համընդհանուր «թշնամուն” …………..Դե հիմա թերթեք Ձեր խմբագրականները,խնդրում եմ, ու կհամոզվեք, որ Դուք էլ տարիներ շարունակ, որպես «թշնամի» ընտրել եք Ռուսաստանն ու Պուտինին: Ընդ որում, երբեք վատ բառ անգամ չեք գրել Թուրքիայի մասին: Չեմ կարծում, թե կտպագրեք գրածս, բայց հաշվի առեք, որ Ձեր հովանավոր պապիկը եկել է Վրաստան: Երեւի փող է բերել))))))):
Мир, созданный США для обслуживания собственных нужд и интересов лопается по всем швам. Тот, с кем справиться кишка тонка – враг номер один. Даже если он не так страшен, но именно в этом качестве он наиболее выгоден. Сильный враг (РФ), по мнению Госдепа, должен сплотить империю лжи. Ведь никто же не собирается бросать “друзей” и дружить с “врагом”. А если белые пушистые европейские зайчики чего-то не понимают, у Госдепа есть способы намекнуть “зайчикам”, что не очень-то они и белые, и уж совсем не пушистые.
Оригинал статьи: https://russian.rt.com/article/59707#ixzz3JCFv1uoV
Իսկ հաստիքով աշխատողներն էլ՝ իրեց «գործն» էն անում, փորձելով պղտորել՝առանց այն էլ պղտոր ջուրը, բայց նրանց դեմքը,ուշ թե շուտ պատռվում է,այնպես որ. պ. Աբրահամյան՝չենթարկվեք պրովոկացիների,ազատ խոսքը,արդարությունը՝ այլընտրանք չունի։
Երևի երկրիդ նախագահն էլ երևի չի տառապում անտիսեմիտիզմով, չէ*:Նույնիսկ մի ողջ ազգի չի վնասել իր ղարահանճարեղ դիվանագիտության և սեմիտիզմացավի պատճառով, չէ*:Օ, հայուհի, դու քո մայրական, քույրական հոգով ես նայում չարի փշերին, չես ուզում տեսնել:Մեծ էկրանին շուտով կտեսնես սերժիզմի անտիսեմիտիզմի գարշապարը:
Մի հրեա ծանոթ ունեմ, ասում է սովորական հրեան ՝հրեա է, իսկ վատ հրեան՝ ժ ով սկսվող էն երեք տառանոց բառն է: Եթե նրանք տեսակավորում են իրենք իրենց, մենք ինչո՞ւ ենք բոլորին մի բառով կոչում: Էդ երկրորդ տեսակը առաջին տեսակին շատ ա ճնշել, առաւել եւս՝ այլ ազգերին: Քոչվորներին չի կարելի իշխանություն տալ, նրանց միշտ պետք է ճնշված պահել, հակառակ դեպքում նրանք հոգեկան խնդիրներ են ունենում:
Հոգեբուժական լավատեսությունն էլ հետաքրքիր երևույթ է, հատկապես եթե հիվանդներն են ստանձնում բժշկի դերը:Հեքիաթների քոչվորների գլխին էլ խնձոր է ընկնում ,որի նմանը Նյուտոնը չէր տեսել, բայց անունը խնձոր է և ժ տառի հետ կապ չունի:Սուտը տեսակավորեն, թե* խնձորը:Կարևորը տեսակավորելու բան կա:
Հարգելի david, միտք էլ չունեի վիրավորել Ձեր ազգային զգացմունքները: Հակառակը, ասածս այն էր, որ չորն ու թացը իրար չխառնենք:
Բարի:Այն, որ բարի եք ավելի քան ես, փաստ է:
Զարմանում եմ որ քարոզչությունը եվ հոքեկան հիվանդությունը նույն մակարդակի վրա են դիտվում.
Եթե այդպես է ուրեմն պատահական չե որ հոքեկան հիվանդները դիմում են լրագրողներին , հոքեկան բժշկի գնալու փոխարեն.
Եթե քարոզչությունը բթացնում է առողջ մտածելակերպը ապա հոքեկան հիվանդներ պետք է գոյություն չոնենաին , այլ կոչվեին քարոզչազոհեր.
Իսկ սպորտի չհաջողված խաղը սպորտազոհերի ժողով….
Ես պատրաստվում եմ դիմել արեւմտյան դեսպաններին, թե ինչու են իրենց կողից ստեղծված ու իրենց կողմից վարձատրվող բոլոր ՀԿ-ները «հակառուսական» քարոզչություն» իրականացնում իրենց կողմից գրանտներ ստացած ԶԼՄ-ներում, չնայած նույն ՀԿ-ների իբր «անշառ» անունների ու իբր «անշառ» նպատակների??? Մեր երկիրը հազար թելերով կապված է Ռուսաստանի հետ, եվ այդ ՀԿ-ներում ընդգրկված միամիտ երիտասարդները չեն էլ պատկերացնում, թե դա ինչ հսկայական վնաս է հասցնելու հետագայում հե՛նց իրենց(Ուկրաինան ամենավերջին օրինակն է): Եվ ընդհանրապես, արդյոք հենց դա է իրենց դեմոկրատիայի միակ նպատակը—-ատելություն իշխանությունների նկատմամբ ու ռուսաֆոբիա?! Եվ ինչու են այդ ամենը խորամանկորեն թաքցնում «խոսքի ազատության» կամ «մարդու իրավունքների» հասկացությունների կոնտեքստում?? Ես դիմելու եմ նաեւ պ Յունկերին եվ էլի շատերին:
Nara դու հրաշք ես ..)))…
Մի հատ նամակ էլ Բուդինին գրի։ Շնորհակալություն հայտնի, որ ինքը կա, մաղթի երկար տարիների կյանք։
Եթե ժամանակ մնա, ընկեր Լենինին ու ընկեր Ստալինին է շնորհակալական նամակ գրի։
https://avmalgin.livejournal.com/5035017.html