Ամիրյանցիները, որոնք երբեւէ մտքների ծայրով չեն անցկացրել,
որ մի օր կլքեն իրենց հարազատ բակը, հիմա մտափոխվել են.
«Ֆլեշի» շենքը դրդում է նրանց բնակարանները վաճառել ու հեռանալ:
Դեռ նախորդ տարվանից Ամիրյան 18ա եւ Ամիրյան 24 շենքերի մեջտեղում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը բազմահարկ շենք է կառուցում: Այն ունենալու է ստորգետնյա 4 եւ վերգետնյա 15 հարկ: Առանց այն էլ խիտ բնակեցված այս թաղում ամեն օր մարդկանց «քթի տակ» փոշի ու աղմուկ է: Բնակիչները լուրջ մտահոգություն ունեն, որ «Ֆլեշի» շենքը խոչընդոտելու է հրշեջ եւ շտապօգնության մեքենաների ելումուտը բակ: Շինարարությունը սկսելու օրվանից բնակիչները մեծ աղմուկ են բարձրացրել, բայց շենքի կառուցումը չի կասեցվում. այն ներկայումս ընթանում է մեծ թափով:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
14.11.2014