Ղազախստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունն ավարտվում է:
Այսօր կանանց մրցաշարին Հայաստանից մասնակցեց միայն Մելինե Դալուզյանը: Հանդես գալով 69 կգ քաշայինների «A» խմբում՝ գյումրեցի մարզուհին երկամարտում գրանցեց 227 (102+125) կիլոգրամ եւ տեղ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ