Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի զայրացած ելույթը՝ ուղղված Վարդան Ղուկասյանի որդուն. (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2014 21:24

Հոռոմի խաչմերուկում կատարված ողբերգությունից հետո, երբ 7 հոգի վիրավորվեցին, 7-ը մահացան, եղան մարդիկ, որոնց դիակները մոխրացան ու անճանաչելի դարձան, Գյումրու ավագանին որոշեց ուղերձ հղեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ուղերձում, մասնավորապես առաջարկվում է «Հանրության շահագրգիռ խմբերի և փորձագետների մասնակցությամբ ձեռնամուխ լինել Հայաստանում մշակելու ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանցում մահվան և մարմնական վնասվածքների դեպքերի նվազեցման հայեցակարգ: Հասարակական փոխադրամիջոցների անվտանգ շահագործման աստիճանի բարձրացման նպատակով նորովի փորձաքննել ու վերանայել դրանց օրենքով սահմանված չափանիշները, անհետաձգելի միջոցներ ձեռնարկել վտանգավոր ճանապարհահատվածի և խաչմերուկների անվտանգության ապահովման համար, այդ թվում ճանապարհապարեկային շուրջօրյա հերթապահություն սահմանել այդ հատվածներում , ժամանակավոր վերակառուցել դրանք, լրացուցիչ կահավորել ճանապարհային նշաններով, լուսաֆորներով, մշտական նախազգուշական լուսաթարթիչներով, արհեստական խոչընդոտներով և այլ հատուկ միջոցներով »:

Ուղերձը ներկայացրեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը տեղեկացնելով, որ վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանում , ճանապարհատրանսպորտային պատահարների այդյունքում տարեկան մահացել է 307-314 հոգի, ինչը մոտավորապես 6 անգամ ավել է, քան մարմնական վնասվածքներ ստացածների թիվը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` լսելով Լևոն Բարսեղյանի ելույթը, իր հերթին սկսեց զգացմունքային մի ելույթ՝ ուղղված Գյումրու թիվ 22 համարի գծի միկրոավտոբուսների շահագործմանը: Այն, ըստ, որոշ տեղեկությունների, պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն: Սամվել Բալասանյանը զայրացած ասաց. «22 համարի համար քանի ամիս է դիմել ենք դատարան, բայց սայլը տեղից չի շարժվում, մի ատյան անցել ենք, կանգնել ենք, հիմա էլ դեկտեմբերին են գցել դատը, որպեսզի կարողանանք նոր մրցույթ հայտարարել, նոր մեքենաներ բերել, չի կարող էսպես լինել… Նույն գծի վրա 40 հատ մեքենա աշխատի, անօրինական, վերջը պետք է զգոն լինել …Արդեն ձանձրացել ենք մենք, չի կարելի էս վիճակով թողնել , ո՞վ են սրանք, ես ուզում եմ հասկանամ. գումար չեն մուծում քաղաքապետարանին, 40 մեքենա էլ շահագործում են»:Այնուհետ Սամվել Բալասանյանն ասաց, որ չէր ուզում նման էմոցիայով խոսել, բայց ստիպված է, գնալով զոհվածների տներ՝ լացով դուրս է եկել …

Մանրամասները՝ տեսանյութում  

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վ,Ղուկասյան says:

    Հարգելի հեղինակ, վերնագրում գրել եք <>, իսկ նյութի մեջ Դուք ինքներդ էլ վստահ չեք, թե ում է պատկանում երթուղայինը` <>: Ընթերցող<> համար ամեն ինչի պատրաստ եք…. լավ չի… գոնե գրելուց հետո կարդացեք

    Հարգանքով` տիկին Վարդանուշ

  2. Վ,Ղուկասյան says:

    Հարգելի հեղինակ, վերնագրում գրել եք `
    (Սամվել Բալասանյանի զայրացած ելույթը՝ ուղղված Վարդան Ղուկասյանի որդուն. )
    , իսկ նյութի մեջ Դուք ինքներդ էլ վստահ չեք, թե ում է պատկանում երթուղայինը`
    (Այն, ըստ, որոշ տեղեկությունների, պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն)
    որոշ տեղեկություններով պատկանելը տարբերվում է պարզապես պատկանելուց….
    …. լավ չի…

    Հարգանքով` տիկին Վարդանուշ

  3. Բալասանյան Սամվել says:

    Ախ ինչ անեմ, էլի, իմ ավտոբուսները մի բան չեն, ես էլ ընկել եմ ուրիշների հետևից, տեսնեմ կստացվի օջախները մարել

  4. Բալասանյան Սամվել says:

    Իսկ ես, ՝Բալասանյանս, արդյոք իրավունք ունեմ գանձել քաղաքային տրանսպորտից գումար? չունեմ էդ իրավունքը, բայց հավաս ունեմ, մի բան էլ երկրորդ հարկն եմ մտցնում ու պոում, էէէէ, ինչ անեմ, Ազգային Ժողովում էլ աշխատա, օրենքները լավ չյուրացրեցի, բայց քաղաքային բոյւջեն՝ոնց որ ստացվում է, համ էլ որ պահանջում եք, թե իմ ավտոբուսներից քաղաքային բյուջե եկած գումարները ցույց տամ?, հասկանում եք ինչ եք պահանջում, ոնց ցույց տամ? էդ ցույց տալու բան է? , վաղուուուց էդ գումարները Չինաստան եմ տարել, որ էնտեղից դիշովի լամպեր բերեմ կապեն գյումրեցոնց յախեն ու ասեմ որ բան եմ արել,ես ոչինիչ ավել չեմ ծախսել, միայն ընտանիքիս համար, երդվում եմ, ինչ գուցեք ինձնից, ասում եմ էլի, թողեք տեսնեմ էդ վարորդների տները կկարողանամ քանդել, որ էդ չոր հացն էլ չուտեն, մի խանագարեք ինձ էլի, յա, թե չէ դատարան կտամ, էդ փորձից շատ ունեմ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930