«Գնացել էի Վանաձոր, որտեղ պիտի լուսաբանեի խորհրդարանական ընտրությունները, եղել եմ ընտրատեղամասում, որտեղ քվեարկում էին Վիկտոր Դալլաքյանը եւ Արտաշես Թումանյանը: Այստեղ ընտրողների հետ խոսելիս Վիկտոր Դալլաքյանն ասում է. «Հարգելի ընտրողներ, ինչպես գիտեք, Արտաշես Թումանյանը «Դաշնակցության» ցուցակում կա, ինքը հարում է «Դաշնակցությանը», այսինքն՝ ինքը «դաշնակահար» է: Ես էլ մտածեցի, որ հետաքրքիր կլինի, առաջին էջում դա գրեցի՝ ու ավելացրեցի՝ « նյութը կկարդաք երրորդ էջում»: Հաջորդ օրը զանգում է Վիկտոր Դալլաքյանը, ինձ ասում է՝ «Արմեն ջան, հերքում տպիր»: Ասում եմ՝ ախր ինչու՞: Ասում է՝ ես այդպես չեմ ասել»: «Առավոտում» աշխատելու տարիներից մի հրապարակման պատմություն է հիշում Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը:
Նրա՝ օրաթերթի հետ կապված հիշողությունները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտի» «Առավոտցիներ» ամենշաբաթյա շարքում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ