Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու Գործարանային 18 հասցեում երկու երեխաների, կնոջ ու զոքանչի աչքի առջև բենզինով ինքնահրկիզվել էր 1978թ. ծնված Արտակ Հովսեփյանը: Նրան մարմնի 88 տոկոս այրվածքով տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, այնուհետ մայրաքաղաք՝ Այրվածքաբանության կենտրոն: Բացի նստատեղից ու մեջքի հատվածից, տղամարդու մարմնի բոլոր մասերը այրված են: Նշենք, որ վերջինս երկու օր շարունակ ինքնասպանության փորձ է կատարել, մարմնի տարբեր հատվածներում ստացած վնասվածքների ու կոտրվածքների պատճառով նրան միշտ տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո վերջինս հեռացել է: Կան որոշ տեղեկություններ, որ նա մեծ սեր ունի խմիչքի հանդեպ:
Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից հետաքրքրվեց, թե հարուցվե՞լ է քրեական գործի այս փաստի առիթով: «Դեռևս քրեական գործ հարուցված չէ, նյութեր են նախապատրաստվում և 10-օրյա ժամկետում քննարկվելու է քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցը: Այս պահին դեռևս վերջնական հետևություններ չենք կարող անել ՝ հաշվի առնելով, ու տուժածը ի վիճակի չէ բացատություններ տալու, նաև հարազատներ են գտնվում նրա մոտ՝ Երևան քաղաքում, հետևաբար դեպքի ամբողջական հանգամանքները առաջիկա 10 օրում հայտնի կլինեն »,- տեղեկացրեց դատախազը:
Նշենք, որ նա, ըստ բժիշկների, կյանքին անհամատեղելի այրվածքներ է ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ