Լրահոս
Օրվա լրահոսը

«1915թ. դեպքերի» ճանաչումը բխում է Թուրքիայի և Հայաստանի շահերից. Թուրքիայում ԱՄՆ դեսպան. РИА Новости

Նոյեմբեր 14,2014 19:49

Թուրքիայի կողմից 1915թ. հայերի զանգվածային կոտորածների ամբողջական և անկեղծ ճանաչումը բխում է Թուրքիայի և Հայաստանի շահերից, «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես և նախկինում, մենք կարծում ենք, որ այդ սարսափելի իրադարձությունների, զանգվածային սպանությունների և ողբերգությունների ամբողջական և անկեղծ ճանաչումը բխում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի շահերից, ինչպես նաև այս տարածաշրջանում կայունություն հաստատելու և ամրապնդելու մեր և Թուրքիայի ընդհանուր շահերից», – ասել է Բասը`ավելացնելով, որ վերջին 20 տարիների ընթացքում «1915թ. դեպքերին» թուրք հասարակությունն ավելի հաճախ է անդրադառնում, ինչը նրա համար «առողջ առաջընթաց է»:

Դիվանագետը ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետ եղած ժամանակ արած հայտարարությունը, որտեղ նա ցավակցություն էր հայտնել «1915թ. դեպքերի զոհերի սերունդներին»:

 

Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930