Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյան. «Ժողովրդավարական պատրանք ստեղծելու միտում կա»

Նոյեմբեր 14,2014 19:44

Վարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 14-ին, դատավոր Սամվել Հովհակիմյանը հրապարակեց քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ Սուրեն Սահակյանի դեմ ոստիկանության ներկայացրած դատական գործով վճիռը:

Դատարանը մասնակիորեն բավարարեց Սուրեն Սահակյանի հակընդդեմ հայցը եւ ոստիկանության՝ անհրաժեշտության բացակայության պայմաններում Սուրեն Սահակյանին ձերբակալելու եւ ոստիկանության բաժնում պահելու գործողությունները ոչ իրավաչափ համարեց:

Հիշեցնենք՝ 2013 թվականին Երեւանի քաղաքապետարանի առջեւ կատարված նստացույցի ընթացքում Սուրեն Սահակյանը քնել է քաղաքապետարանի աստիճաններին եւ բերման է ենթարկել: Ոստիկանությունը հայտարարել էր, որ Սուրեն Սահակյանը  հասարակության ընդունած բարոյական օրենքներն է խախտել:

Սուրեն Սահակյանը Aravot.am –ի հետ զրույցում նշեց, որ խիստ կասկածում էր, որ դատարանը կարող է որեւէ գործ բավարարել, քանի որ ավելի անտրամաբանական գործեր են եղել, որոնք դատարանը մերժել է. «Օրինակ՝ բարձրախոսով խոսելու համար տուգանել է, ինչո՞ւ պետք է աստիճաններին քնելու համար չտուգանի, այդ պատճառով՝ մտածում էի, որ որոշ պահից հետո սկսել են քաղաքական որոշումներով կայացնել դատական վճիռները, ոչ թե իրավական նորմերով, զարմանալի է: Ժողովրդավարական պատրանք ստեղծելու միտում կա, որ կարծես դատարանը անաչառ է. Մի գործը բավարարում է, մյուսը մերժում է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930