Լրահոս
Օրվա լրահոսը

Սարիգյուղում հանրապետականներն՝ իրար եւ անկուսակցականի դեմ

Նոյեմբեր 14,2014 19:26

2014թ. դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում: Լուսահովտում ցուցակային ընտրողների թիվը 284 է, Ադրբեջանի հետ սահմանամերձ Սարիգյուղում՝ 983:

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (նստավայրը՝ քաղաք Նոյեմբերյան) տեղեկացանք, որ Լուսահովիտ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Արայիկ Սարհատյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական, 1980թ. ծնված Մարսել Մովսեսյանը:

Սարիգյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն են՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1965թ. ծնված Կոմիտաս Էլլարյանը,ներկայումս չաշխատող, ՀՀԿ անդամ, 1974թ. ծնված Գագիկ Մադաթյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական,1980թ. ծնված Սեյրան Սարիբեկյանը: Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքների ղեկավարների բոլոր թեկնածուներն իրենց թեկնածությունը ներկայացրել են ինքնառաջադրմամբ:

Նշենք, որ Գագիկ Մադաթյանը Սարիգյուղի նախկին գյուղապետ Գերասիմ Մադաթյանի որդին է: Գ. Մադաթյանը համայնքի ղեկավարի թեկնածու էր նաեւ 2011թ. կայացած ընտրություններում: Այն ժամանակ Մադաթյանը հանդես էր գալիս որպես անկուսակցական: Հավելենք, որ Կոմիտաս Էլլարյանը Սարիգյուղ համայնքը ղեկավարում է 2004 թվականից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930