Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ՌԴ դեմ պատժամիջոցներ կիրառողները կհասկանան միջազգային տնտեսությանը հասցրած դրա վնասը ու այդ թեման «անցյալում կմնա», փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Այն վնասակար է և, իհարկե, մեզ որոշակի վնաս է հասցնում, բայց նրանց համար էլ է վնասակար, որովհետև, ըստ էության, խարխլում է միջազգային տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգը: Ես լիահույս եմ, որ ի վերջո դա հասկանալի կլինի ու կմնա անցյալում», – ասել է Պուտինը Մեծ քսանյակի գագաթնաժողովին ընդառաջ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ պատժամիջոցները հակասում են Մ20-ի գործունեության, Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին և միջազգային իրավունքին, քանի որ «պատժամիջոցները կարող են կիրառվել միայն ՄԱԿ-ի և նրա անվտանգության խորհրդի շրջանակներում»:
Այդուհանդերձ Պուտինն ասել է, որ Մ20-ի գագաթնաժողովին իրենք չեն պատրաստվում անդրադառնալ պատժամիջոցների խնդրին. «Եթե դրա մասին խոսք գնա, ես իհարկե կխոսեմ, բայց ես չեմ պատրաստվում ինքս բարձրացնել այդ հարցերը, քանի որ ինձ թվում է, որ դա անօգուտ է», – ասել է ՌԴ ղեկավարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ