Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ փոխնախարար. Նոր իրողության առաջացման պատասխանատուն Ադրբեջանն է

Նոյեմբեր 14,2014 18:20

Մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի՞ գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման արդյունքում ստեղծված նոր իրողությանը:

«Ուղեկից վնաս ասելով նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, եւ իհարկե` բանակցային գործընթացի խափանման եւ հրադադարի ամրապնդման ուղված ջանքերի չեղարկման վտանգը:

Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները եւ առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»,-ասել է նա:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930