Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այսօր տոնում էին իրենց ուսանողական խորհրդի հիմնադրման քսանամյակը, որի ընթացքում տեղի ունեցավ նաեւ համալսարանի ամենամյա «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։
Ինչպես նշեց ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը` «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի լավ սովորող, հասարակայնորեն ակտիվ, գիտական եւ ստեղծագործական աշխատանքներում ներգրավված ուսանողներին:
Ուսանողներին եկել էին շնորհավորելու նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ, բուհի նախկին ուսանող Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Մրցանակաբաշխության ընթացքում տաս ֆակուլտետների լավագույն ուսանողներին տրվեցին հավաստագրեր եւ պլանշետներ, իսկ նրանցից լավագույն ուսանողին տրվեց հատուկ նվեր՝ այս տարի նա գիտական փոխանակման ծրագրով կմեկնի Կիպրոս։
Համալսարանի լավագույն ուսանող ճանաչվեց պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արմինե Գալստյանը:
«Մանկավարժական համալսարանի» մեդալով պարգեւատրվեցին ուսխորհրդի ներկայիս նախագահ Ներսիկ Մարգարյանը, նախկին նախագահները, որոնց շարքում էր նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Կարդացեք նաև
Մրցանակաբաշխությունն ուղեկցվում էր համերգային կատարումներով, ելույթ ունեցան Սոնա Ռուբինյանը, Արամ MP3-ն, Եվա Ռիվասը եւ այլք:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ