Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազի արձագանքը՝ Հովհաննես Շիրազի ստորագրությամբ ժամացույցի ու բանաստեղծի գլխով մատանու անհետացմանը

Նոյեմբեր 14,2014 17:15

Ինչպես տեղեկացրել ենք  Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության ժամանակ անհետացել էր Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի՝ վթարի զոհ դարձած ֆոնդապահ Արամայիս Շիրազունու կրած ժամացույցը, որի ետնամասում Հովհաննես Շիրազի ստորագրությունն էր փորագրված և Հովհաննես Շիրազի գլխով արծաթյա մատանին (տես լուսանկարներում):

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր Շիրազունու մտերիմը՝ բլոգեր Արա Նախշքարյանը: Նրա պատմելով, երբ Արամայիս Շիրազունուն դիահերձարանից տուն են բերել, ընտանիքի անդամները տեսել են, որ չկա նրա ժամացույցը, որը եղել է Շիրազունու համար ամենաթանկ իրերից մեկը, քանի որ Շիրազի ստորագրություն էր փորագրված և արծաթյա մատանին, որը Շիրազունին ստացել էր ԱՄՆ-ում՝ բանաստեղծին նվիրված միջոցառման ժամանակ: Այստեղ նրա՝ Հովհաննես Շիրազի մասին գրված գիրքը ճանաչվել էր լավագույնը: «Ճիշտ է՝ դրանք ոսկե չէին, բայց շատ թանկարժեք են, միգուցե դրանք մնացել են դիահերձարանում, միգուցե ընկել են Հոռոմի խաչմերուկում, ասենք՝ հարվածներից թռել են ձեռքից ու ընկել են ինչ- որ ամայի տեղում, մենք չգիտենք», – մեզ հետ զրույցում ասել էր բլոգերը:

10751953_1008979369144015_272250857_n

10754828_1008979349144017_175333603_n

Aravot.am-ի հրապարակումից անմիջապես հետո Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հանձնարարել է Շիրակի մարզի քննչական կոմիտեի տարածքային վարչությանը Հոռոմի խաչմերուկում կատարված ավտովթարի փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում քննության առարկա դարձնել նաև Aravot.am-ի հրապարակումը: Այս մասին այսօր մեզ հայտնեց Րաֆֆի Ասլանյանը:
Նշենք, որ մեր տեղեկություններով, Արթիկի քննիչներն արդեն այցելել են բլոգերին նրանից բացատրություն պահանջելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ախր, Արա Նախշքարյանն ինչ գիտի, որ հարցազրույց եք վերցնում: Տեսեք թե մի նախադասության մեջ քանի անգամ է կրնկնում` միգուցե, որը գրաբարում լրիվ այլ իմաստ ունի և նրա խոսքերի համատեքստում այլ բան է նշանակում: Կամ բլոգերը մասնագիտություն է? Տարբեր նյութեր հավաքելով, շատ դեպքերում խախտելով ուրիշների հեղինակային իրավունքը, տեղադրում է իր կայքում, որտեղ չկա իր ես-ը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930