Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատարանը վախեցել է Սամվել Ալեքսանյանից»

Նոյեմբեր 14,2014 17:10

Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի հայցով դատաքննությունն ընդդեմ «Ծածկած շուկա» ընկերության եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի այսօր ավարտվեց հայցվորի ներկայացուցչի միջնորդության մերժմամբ:

Դատարանը որոշեց մերժել Սամվել Ալեքսանյանին հարցաքննության կանչելու փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը, ապա փաստաբանի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց:

Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որ կարողանա գրավոր ներկայացնել իր միջնորդության մերժման առարկությունները:

Դատական նիստից հետո Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Սամվել Ալեքսանյանը մշտապես հրաժարվում է, թե ինքն է «Ծածկած շուկայի» սեփականատերը.
«Պետք է հարցաքննվեր, որ իմանայինք՝ ինքն է, թե՝ոչ: Որովհետեւ հնարավոր է՝ իր հարազատների անունով է գրանցված»:

Նա նաեւ ասաց, որ դատական նիստերի ձայնագրություններն են ուսումնասիրելու, եւ չի բացառվում, որ դատավորի ինքնաբացարկ ներկայացնեն՝ անաչառ չլինելու համար:

«Դատական համակարգն անկախ չէ իշխանություններից, Ազգային ժողովի պատգամավորների ազդեցությունից ազատված չէ: Դատարանը վախեցավ իր վրա պատասխանատվություն վերցնել ու նման հայտնի պատգամավորի կանչել դատարան՝ հարցաքննության: Դատարանը իր որոշումը արդարացրեց Սամվել Ալեքսանյանի՝ որպես շուկայի սեփականատեր գրանցված չլինելու հանգամանքով ու հիմնավորեց, որ դա այլ ապացույցներով հնարավոր չէ հաստատված համարել: Բայց մենք էլ հո չենք ասում, որ Ալեքսանյանը գրանցված սեփականատեր է, ասում ենք ՝իր կինը, քավորը կամ հարեւաններն են գրանցված սեփականատեր, կանչեք դատարան, բայց դատարանը, դա հասկանալով, մերժեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արամ says:

    Էս տիգրան հայրապետյանը մեռավ PR անելով։)մակա չի ձգում, աչքիս գռանտ ա կպցնում

  2. Վահե says:

    համաձայն եմ, իրոք շատ թույլիկ փաստաբան ա, վաղուցվանից գիտեմ սրան. զարմանում եմ ինչի են սրա ծառայություններից օգտվում, միգուցե ձրի ա, բայց դե ամեն ձրի բան չի որ լավ ա,

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930