«Մենք, բնականաբար, ողջունում ենք «Ժողովրդական» կուսակցության պատրաստակամությունը միանալու մեր շարժմանը և օգնելու ժողովրդի խնդիրների լուծմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ արձագանքելով «Ժողովրդական» կուսակցության տարածած հայտարարությանը: Հիշեցնենք, վերջինս «ձեռք է մեկնում» եռյակին՝ համոզված, որ այդ միավորումը կլուծի երկրի առջեւ ծառացած խնդիրները:
«Բնական է, որ սեղմում ենք իրենց մեկնած ձեռքը և կարևորում ենք լայն կոնսոլիդացիայի այս փուլում «Ժողովրդական» կուսակցության միանալու պատրաստակամությունը: ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ չէ, որ նշել է երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար լայն համախմբման անհրաժեշտության մասին»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ