Այսօր տեղի ունեցավ երթ Երեւանի քաղաքապետարանից դեպի նախագահի նստավայր: Մի խումբ քաղաքացիներ պահանջում էին թափառող շների ոչնչացմամբ զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության լուծարումը:
«Կենդանիների ոչնչացման մեքենայի աշխատեցումը ցանկացած ձեւով՝ լինի կրակում, թե քնեցում, երբեւէ չի հանգեցնի անտուն կենդանիների վերացմանը: Մենք պահանջում ենք, որպեսզի «Յունիգրաֆ-իքսը» լուծարվի եւ նոր տենդեր հայտարարվի եւ բյուջեի գումարները ճիշտ ծախսվեն»,-նշված էր ՀՀ նախագահի ուղղված նամակում: