Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից օգտագործվել է ՀՀ անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր. հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 14,2014 15:59

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2008 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայությունից Վրաստանի Հանրապետության քաղաքացին ստացել և մինչև 2014 թվականը օգտագործել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիր:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930