Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը տեր ունի, եւ այդ տերը ո՞վ է՝ Սերժը»

Նոյեմբեր 14,2014 15:46

Սահմանադրական դատարանի դիմաց այսօր «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով հավաքվել էին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու իր համախոհները:

«Հայաստանը տեր ունի եւ այդ տե՞րը»,- հարցնում էր Պարույր Հայրիկյանը:
«Մենք ենք»,- ձայնակցում էին նրա համախոհները, իսկ մի կին էլ նրանց հակառակ ասում էր.«Սերժն է, Պուտինն է»:

Պարույր Հայրիկյանն ու իր համախոհները ամբողջ ընթացքում չմիացան ՍԴ-ի դիմաց տեղի ունեցող ակցիայի մասնակիցներին, թեեւ երկու խմբի անդամներն էլ այսօր ՍԴ-ում քննվող ԵՏՄ անդամակցության պայմանագրի դեմ էին բողոքում՝ պայմանագիրը համարելով հակասահմանադրական:

«Հրապարակային դատաքննությունից խուսափող դատարանը արդարադատություն չի կարող իրականացնել: Այս չակերտավոր գրավոր ընթացակարգը, որը կարելի է մեկնաբանել որպես գաղտնի ընթացակարգով ընթացող ճանապարհ, դատարանը չի կարող որեւէ առողջ որոշում կայացնել, որովհետեւ նրանք խախտում են գլխավոր սկզբունքը: Հանրությանը վերաբերող հարցը որոշեցին քննարկել գաղտնի: Սա ֆարս է, ծաղր է»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Պարույր Հայրիկյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գաբրիել says:

    Սիրելի լրագրող, եթե այդքան բծախնդիր եւ նախանձախնդիր էիք տվյալ պարագաներում մտածացին միանալ-չմիանալու հարցում(քանզի չեմ կարծում, թե այդքան կարեւոր էր, թե բողոքի ցույցին ներկա գտնվող եւ ակտիվ մասնակցող անձանցից ով որտեղ էր կանգնած), ապա արժեր, որ նկատէիք եւրոպական կողմնորոշման կողմնակից, կամ մմ եւ ետմ «երդվյալ հակառակորդ» բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչների, եւրոպական դրամաշնորհներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչների բացակայությունը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930