Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է ՍԴ որոշումը՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի սահմանադրականության մասին (Տեսանյութ) 

Նոյեմբեր 14,2014 15:37

Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանում (ՍԴ) ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակայնորեն հայտնեց ՍԴ-ի որոշումը՝ ԵՏՄ մասին 2014-ի մայիսի 29-ի Մինսկում ստորագրված պայմանագրին՝ ՀՀ-ի միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Գագիկ Հարությունյանը հայտարարեց, թե ՍԴ-ն գտնում է, որ սահմանադրականության առումով խնդիրներ չեն հարուցում ԵՏՄ պայմանագրում անդամ-երկրների մասնակցային իրավունքները, ինքնիշխանության հարցերը:

ՍԴ-ն սահմանադրականության տեսանկյունից խնդիրներ չի տեսնում նաև պայմանագրի նպատակներում, իրավահավասար տնտեսական հարաբերությունների կառուցման հարցում:

Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ որոշման տեքստը կարդալու ընթացքում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իրեն վատ էր զգում, նա թեքվել էր սեղանին, օդը չէր հերիքում:

Constitutional Court of the Republic of Armenia

Գագիկ Հարությունյանը հայտարարեց ՍԴ որոշումը, այն է ԵՏՄ մասին 2014-ի մայիսի 29-ի Մինսկում ստորագրված պայմանագրին՝ ՀՀ-ի միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն հարցը քննել է գրավոր ընթացակարգով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  մինչ ՍԴ-ն խորհրդակցական սենյակում որոշում էր կայացնում, ՍԴ բակում բախումներ էին տեղի ունենում ոստիկանության և քաղաքացիների միջև:

Որոշման հրապարակումից հետո դահլիճում գտնվող Ստեփան Սաֆարյանը հայտարարեց. «Ամոթ, ամոթ, да здравствует Советский Союз»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 8-9-10-11 հունիս 2014 թ.
    https://www.nt.am/am/news/195553/#sthash.NJy1d0Pp.dpuf
    Ազատ Հայքի հայտարարությունը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ
    https://www.facebook.com/AzatHayk/posts/659468510775211
    Ասողը կա, լսող չկա 10-06-2014 թ https://www.nt.am/am/news/195553/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930