Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Ոստիկանության պետի հրամանը բխում է օրենքից եւ կառավարության որոշումներից»

Նոյեմբեր 14,2014 15:13

Վարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 14-ին, դատավոր Արման Դիլանյանի նախագահությամբ, շարունակում էր քննվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ ոստիկանության շտաբի:

Ոստիկանության շտաբի ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը իր բացման խոսքում նշեց, որ ոստիկանության պետի հրամանը բխում է օրենքից եւ կառավարության որոշումներից, իսկ «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 2-ՆԳ հրամանը պետական գաղտնիք է պարունակում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը հայտարարել էր, որ ոստիկանության պետի հրամանը չի գրանցվել արդարադատության նախարարությունում, սակայն Տիգրան Ավետիսյանը հայտարարեց, որ 2005 թվականի փետրվարի 21-ին այն գրանցվել է:

Արայիկ Զալյանի հարցին՝ կարո՞ղ է նա ապացուցել այդ հանգամանքը, Տիգրան Ավետիսյանը պատասխանեց, որ կարող է, բայց հաջորդ դատական նիստի ընթացքում:

Արայիկ Զալյանի մեկ այլ հարցին, թե ինչո՞վ է տարբերվում 1998 թվականին կառավարության ընդունած 173 որոշումը «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 2-ՆԳ հրամանից, Տիգրան Ավետիսյանը պատասխանեց, որ 173 որոշումը ներկայացնում է պետական գաղտնիքների շարքը դասվող տեղեկությունների ցանկը:

Դատավոր Արման Դիլանյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող է Տիգրան Ավետիսյանը ապացույց ներկայացնել արդարադատության նախարարությունում հրամանի գրանցման մասին, նա պատասխանեց, որ կարող է բերել «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 2-ՆԳ հրամանը՝ արդարադատության նախարարության կնիքով: Այդ դեպքում նա պահանջեց անցկացնել դռնփակ դատական նիստ, սակայն դատավորն ասաց, որ իրենք չեն պատրաստվում հրապարակել հրամանը:

Դատավոր Դիլանյանը հավելեց, որ դատարանը հարցում կուղարկի արդարադատության նախարարություն, որպեսզի տեղեկանա, թե թիվ 2-ՆԳ հրամանը արդյոք գրանցվա՞ծ է, թե՞ ոչ:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանը կարեւորում է այդ փաստական հանգամանքը ճշտելու հարցը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930