Լրահոս
Օրվա լրահոսը

Ադանայի ներկայիս զբոսայգին նախկին հայկական գերեզմանոց է եղել. ermenihaber.am

Նոյեմբեր 14,2014 15:07

Ermenihaber.am. Թուրքիայի Ադանա քաղաքի (Կիլիկիա) Ինոնյուի անվան այգում գազի խողովակների անցկացման համար փորված փոսում մարդու ոսկրաբեկորներ են հայտնաբերվել:

Տեսնելով ոսկորները՝ բանվորները դադարեցրել են աշխատանքը՝ լուր տալով ոստիկանությանը: Թուրքական «Ադանահաբեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները փոսի միջից հանել են 2 գանգ, 1 ծնոտոսկր և բազմաթիվ այլ ոսկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Պարզվել է, որ այդտեղ 100-150 տարի առաջ եղել է հայկական գերեզմանոց: 1960-ականներին հայկական գերեզմանոցը քանդվել է, և դրա տեղում հիմնվել զբոսայգի ու կոչվել Թուրքիայի Հանրապետության 2-րդ նախագահ Իսմեթ Ինոնյուի անունով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930