Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը խորհրդարանում խոսել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ուղղաթիռը կործանելու մասին, հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «Հաբերթուրք»-ին:
«Ադրբեջանը հայկական ուղղաթիռ է խոցել: Հայ պաշտոնյաները հայտարարել են, որ պատասխանելու են այդ քայլին: Հավատացեք, անհնար է կանխատեսել, թե ինչ է վաղը տեղի ունենալու այդ տարածաշրջանում», – ասել է Յըլմազը Թուրքիայի բյուջեի քննարկման ժամանակ՝ ավելացնելով, որ այն երկրները, որոնք զբաղվում են Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացով, պետք է ավելի ուշադիր լինեն:
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական արևելյան սահմանի մոտ ադրբեջանական ուժերը խոցել են ԼՂ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռ, որի հետևանքով 3 հոգի զոհվել է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ