Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիային միացան ՄԻՊ-ի աշխատակիցները

Նոյեմբեր 14,2014 14:46

Այսօր ՍԴ-ի դիմաց ոստիկանների ու ակտիվիստների բախման ահազանգով դեպքի վայր եկան ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները: Նրանք կատարվածի մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցին ակտիվիստների ու ոստիկանների հետ:

«Եթե քաղաքացիները գտնում են, որ ոստիկանները հանցագործություն են կատարել, կարող են այդ հետքերով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել պատկան մարմիններին»,- եզրահանգեց ՄԻՊ աշխատակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, եթե ոստիկանն իրեն թույլ չի տալիս մայթին կանգնել՝ առանց իրավական հիմքեր ներկայացնելու, դա սահմանադրական իրավունքի խախտում չէ՞:

«Հիմա չասեմ՝ դա խախտում է՝ ոչ: Քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք, այնտեղ, որտեղ արգելված չէ: Թե ինչու են ոստիկաններն այս պահին արգելում, պարզաբանումներ պետք է ստանանք ոստիկանությունից»,- պատասխանեց ՄԻՊ ներկայացուցիչը:

Ցուցարարներից մի քանիսն էլ բարձրաձայն իրենց դժգոհությունն արտահայտեցին ՄԻՊ-ի գրասենյակի աշխատանքից՝ պնդելով, որ երբեւէ կոնկրետ դիտարկումներ չեն ներկայացնում:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում դատարանի դիմաց, մինչ դատարանում քննվում էր ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի սահմանադրական լինելու հարցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930