ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Գրիգոր Պապյանի սպանության փաստի առթիվ 20.02.2012թ. Սյունիքի դատախազի տեղակալի կողմից՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով, նոր ի հայտ եկած հանգամանքներով, հարուցվել էր քրեական գործ:
Երեկ. դատարանի կողմից հայտարարվել է քրեական գործի դատաքննության ավարտը, որից հետո մեղադրական ճառով հանդես է եկել մեղադրանքի կողմը:
Մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքի ճառի ընթերցման ընթացքում հրաժարվեց Ջորջ Թոսունյանին ՀՀ քրօրի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Գևորգ Թոսունյանին` ՀՀ քրօրի 258 հոդ. 4-րդ մասով առաջադրված մեղադրանքներից` նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով, իսկ Կարապետ Թոսունյանին` ՀՀ քրօրի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով պահանջեց պատիժ՝ երկու տարի ժամկետով ազատազրկում` կիրառելով համաներում:
Սակայն Գևորգ Թոսունյանի ՀՀ քրօրի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով, 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով պատիժների մասնակի գումարմամբ պահանջեց պատիժ` ընդհանուր 13 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Գևորգ Թոսունյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրօրի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով, 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով և 258 հոդ. 4-րդ մասով, Կարապետ Թոսունյանին` ՀՀ քրօրի 258 հոդ. 3-րդ մասով, իսկ Ջորջ Թոսունյանին` ՀՀ քրօրի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով:
02.05.2013թ. Գևորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանների և մյուսների վերաբերյալ մասն առանձնացվել էր թիվ 41101412 քրեական գործից, շնորհվել է թիվ 69105013 համարը և հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
15.08.2013թ. որոշմամբ վերը նշված քրեական գործը վարույթ է ընդունվել և քննության է առնվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից:
Նոյեմբերի 24-ին նշանակվել է դատական նիստ, որի ընթացքում պատասխան ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ