«Իմ կողմից անընդունելի են վիճաբանությունները, բայց նման բաներ լինում են, մի ժամանակ ԱԺ դահլիճում էր լինում, հիմա տեղափոխվել է միջանցք»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ի պատասխան լրագրողների հարցերի ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն`անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի եւ Սամվել Ֆարմանյանի միջեւ տեղի ունեցած վեճին:
«Եթե նրանք քաղաքական դաշտում են վիճաբանել`կան քաղաքական լուծումներ, եթե տղայական`խորհուրդ կտամ չասել իրենց արածները»,- շարունակեց ՀՀԿ-ական պատգամավորը`հավելելով, որ ինքը խոսել է Սամվել Ֆարմանյանի հետ եւ գիտե, որ նրա ու Ռուբեն Հակոբյանի խոսակցությանը միջամտել է Լեւոն Զուրաբյանը, Ֆարմանյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել:
Ամեն դեպքում, Վահրամ Բաղդասարյանը երկու պատգամավորներին էլ հորդորեց քաղաքական հարթություններում հստակեցնել հարցերը:
Ինչ վերաբերվում է 2015 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ընդդիմադիրների գնահատականներին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ իր գնահատմամբ այն ներդաշնակ է հաջորդ տարիներին, կառուցողական. «Ռիսկայնությունները քիչ են, քանզի նման իրավիճակներում դրանք կարող են ավելի վատ իրավիճակների բերել»:
Կարդացեք նաև
Նախկինում իշխանության ներկայացուցիչների կողմից եղածների քննադատությանն էլ այսպես արձագանքեց`համեմատեք մեկ անձի հաշվով նախատեսված ՀՆԱ-ի գումարները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ