«Անկախությունից հետո մենք չկարողացանք համապատասխան քաղաքական ներուժ ապահովել, որն ի վիճակի կլիներ կազմակերպել մեր ժողովրդին, ձևավորել ինքնիշխան պետություն և վարել արտաքին ու ներքին ազգանպաստ քաղաքականություն: Օտարին հաջողվեց հենվել մեր երկրում առկա նյութապաշտ ու ստրկամիտ քաղաքական գործակալների շերտի վրա, և նրանց բերել կառավարման լծակներին մոտ: Իսկ ազգի սերուցքը զբաղված էր Արցախյան պատերազմով և ի վիճակի չէր երկու ճակատով պայքարելու (ընդ որում՝ նրանց զգալի մասը զոհվեց, և մի մասի զոհվելու հանգամանքները մինչ օրս պարզված չեն, բայց կան հիմնավոր կասկածներ, որ դա արվեց այս գործընթացը սպասարկելու նպատակով):
Այս ամենի հետևանքով ունեցանք քաղաքական գործակալների շերտի կողմից կառավարվող երկիր, որոնք մեզ տարան դեպի գաղութացում և կախյալություն»,- Վարուժան Ավետիսյան, Նախախորհրդարանի մամուլի խոսնակ, Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու:
Մանրամասները՝ տեսանյութում
Նախախորհրդարան