«Համաժողովրդական շարժումը շարունակվում է, այս փուլում շտաբների ձևավորման ուղղությամբ մարզերում ակտիվ աշխատանքներ են տարվում»,- խորհրդարանական ճեպազրույցներում ի պատասխան լրագրողների հարցադրումների`ի՞նչ փուլում է համաժողովրդական շարժումը եւ գրասենյակների ձեւավորումը, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Հարցին`ե՞րբ է լինելու հաջորդ հանրահավաքը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց`երբ եռյակը պատրաստ կլինի, ավելի հստակ ոչ ոք չի կարող դա ասել: Հանրահավաքների անցկացումը, նրա խոսքով, պայմանավորված է շտաբների ձևավորմամբ, որոնք շտաբները կարևոր դեր են խաղալու. «Շտաբները բերում են ամբողջ պատկերը հանրապետությունով մեկ, երբ որ դա կունենանք, հանրահավաքները կշարունակենք»: Ըստ Ստեփան Մարգարյանի, շտաբները տրամադրություններ են առաջացնում հասարակության շրջանում, իրենք էլ ուզում են շարժումն ընդլայնել, քանզի միայն Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելը, նրա խոսքով, այլեւս իմաստ չունի:
Լրագրողների մյուս հարցերին`կապված 12 կետերը վերանայելու Սերժ Սարգսյանի առաջարկի հետ, բանախոսն ասաց, որ «12 կետերի շուրջ բանակցություններ» արտահայտությունը չի հասկանում, մանավանդ, որ դրանք եռյակի առաջարկներն են եւ այնտեղ կան կետեր, որոնք մի քանի ժամում կարելի է անել. «Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը»: Ստեփան Մարգարյանն ասաց, որ այդ ուղղությամբ իշխանությունների հետ որևէ հանդիպում չի եղել. «Մենք չգտենք, թե ի՞նչը պետք է քննարկեն մեզ հետ, եթե կասեն՝ եկեք կարմիր գծերի մասին բանակցենք, դա ծիծաղելի է: Կան կետեր, որոնք մի քանի ժամում կարող են անել, խնդրեմ, թող անեն»:
Իսկ ԲՀԿ-ն բացառո՞ւմ է որեւէ քննարկում հարցին էլ պատասխանեց, որ քննարկում պետք չէ, այդ կետերը իշխանությունները կարող են կատարել. «Եթե իշխանությունները կասեն, որ մի քանի կետեր չգիտեն, ինչպես լուծեն, ասեն՝ եկեք, մենք պատրաստ ենք դա անելու: Բանակցել ասելով՝ հասկանում ենք մեր օժանդակությունը այն կետերի կատարման ուղղությամբ, որն իրենք չեն պատկերացնում ինչպես կատարել»: Բանակցելու պաշտոնական առաջարկ, համենայնդեպս, դեռ չկա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ