Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չկա լավ ու վատ սերունդ, կա տարբերվող սերունդ». Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 14,2014 12:57

«Ավելորդ է ասել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ձեր թիվ մեկ հարազատ նախարարությունն է. ի պաշտոնե կրթության ոլորտի համար պատասխանատու վարչություն է, և ես լինելով կառավարության ամենաերիտասարդ նախարարը, ամենավերջինն եմ ավարտել բուհը, ու ձեզ ավելի լավ պետք է հասկանամ, քան կարելի է ենթադրել», – այսօր Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ երիտասարդներին ողջունելիս ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Պարոն Աշոտյանը նշեց, որ մեծ ցանկություն ունի հաճախ հանդիպել ոչ միայն ՈՒԽ անդամների հետ, այլ նաև ձգտում է շփում ձեռք բերել հնարավորինս շատ ուսանողների հետ: Հարմար գործիքներից մեկն էլ սոցցանցերն են. նախարարը հաճախ է ստանում հաղորդագրություն-հարցեր, պատասխանում դրանց, այնպես որ թե՛ վիրտուալ, թե՛ իրական կյանքում «օնլայն» է՝ պատրաստ լսելու ուսանողներին. «Ես պետք է փաստեմ ու ուզում եմ բոլորն իմանան, որ չկա լավ ու վատ սերունդ, կա մի փոքր տարբերվող սերունդ: Կան մարդիկ, որոնք իրենց տարիքային առանձնահատկություններից ու միջավայրից ելնելով տարբեր են անգամ իմ սերնդակիցներից: Բայց դա չի նշանակում, որ նրանք ավելի վատն են, կամ՝ լավը, որովհետև դեռ չեն կատարել այն առաքելությունը, որը դրված է իրենց վրա, այն է՝ դառնալ լավ մասնագետ, քաղաքացի, նպաստել մեր պետության զարգացմանը բոլոր ուղղություններով»:

Ի տարբերություն մեծահասակների ճնշող կարծիքի, թե սերունդը գնալով փչանում է, Արմեն Աշոտյանը հիանում է նոր սերնդով. համոզված նշում է, որ երիտասարդների ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու լավ մարդիկ են՝ բանակում ծառայող պատանիներից մինչև բուհերում ու դպրոցներում սովորող ուսանողներ ու աշակերտներ, գյուղերում աշխատող երիտասարդներ:

Կրթության և գիտության նախարարը ուսանողներին հորդորեց պահանջելու պես՝ ավելի ակտիվ լինել որոշ ոլորտներում. «Ուզում եմ խնդրել ձեզ կրթական գործընթացի իրական մասնակից լինել: Մենք պետք է միասին ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի հայաստանյան կրթությունը ուսանողակենտրոն լինի:

Խնդրում եմ ձեզ նաև իրական շահառու ու մեզ գործընկեր լինել, ինչը նշանակում է երբեմն ընդդիմախոս, երբեմն՝ աջակից, բայց միշտ կանգնել մեր կողքին:Մենք չենք ակնկալում, որ դուք պետք է հավանություն տաք մեր ամեն քայլին: Բնական է, որովհետև մաքսիմալիստ եք, երբերմն կրթության ոլորտում ունենալով ձեր ուրույն պատկերացումները կարող եք օբյեկտիվ չլինել, բայց և շատ էներգետիկ ու լավն եք»,- ասաց նա:

Հանդիպումն անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում: Նախարարը նաև խոստացավ, որ ուսանողները հանդիպումից հետո իրենց հետ նաև սիմվոլիկ, բայց և պետքական նվերներ կտանեն տուն:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930