Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. ՍԴ-ն վաղուց քաղաքական մարմին է

Նոյեմբեր 14,2014 12:55

«Վաղուց արդեն պարզ է, որ Սահմանադրական դատարանը վաղուց արդեն քաղաքական մարմին է և ոչ թե բարձր դատարան ու կատարում է այն, ինչ ասում է իշխանությունը: Այնպես որ՝ կասկած չկա, որ Սահմանադրական դատարանը ԵՏՄ-ին անդամակցության հարցի սահմանադրականությունը կճանաչի»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն`անդրադառնալով ՍԴ-ում ընթացող ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթի քննարկումներին:

Այս պահին ՍԴ-ն քննում է  Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության սահմանադրականության հարցը:

Ներկայացնելով իրենց դիրքորոշումը «Ժառանգության» ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք դեմ են լինելու պայմանագրի վավերացմանը, քանի որ համարում են`պայմանագիրը հակասահմանադրական է: Նաեւ Հայաստանի իրավիճակը այնպիսին է, որ ցանկացած ինտեգրացիոն պայմանագրի առկայության դեպքում խոչընդոտում է Հայաստանի ազատ գործելուն. «Եվ որևէ տեղ հստակեցված չի Արցախի հարցը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930