Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակառակորդի կատարած քայլին համարժեք, անգամ ավելի ուժգին պատասխան տալու տարբերակը ներկա պահին որեւէ այլընտրանք չունի. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 14,2014 12:34

Հակառակորդի կատարած քայլին համարժեք, անգամ ավելի ուժգին պատասխան տալու տարբերակը ներկա պահին որեւէ այլընտրանք չունի, որովհետեւ միայն այդ պարագայում կարելի է հուսալ, որ ինչպես օգոստոսյան օրերին, այնպես էլ այժմ, ադրբեջանական կողմը կգիտակցի իր թուլությունն ու հետ կկանգնի իր ագրեսիվ մտադրություններից։ Մնացած բոլոր տարբերակները տանում են դեպի պատերազմ։ Թուրքը նման է այն գազանին, որը քաջալերվում է դիմացինի թուլության փոքր-ինչ դրսեւորումից եւ հակառակը, անմիջապես ընկրկում, երբ տեսնում է ուժ եւ վճռականություն։

Միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ հայկական կողմի հավանական հակահարվածի ժամկետն ու բնույթը պետք է հիմնված լինի տարածաշրջանում ներկայումս ընթացող ոչ միշտ տեսանելի գործընթացների ուղղվածության ճիշտ հաշվառման ու գնահատման վրա։ Դրանք կարող են լինել ինչպես խաղաղ քայլեր, օրինակ, մեր տարածքների վրայով հակառակորդի քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելումը կամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, այնպես էլ ռազմական բնույթի միջոցառումներ։

Բոլոր դեպքերում պետք է խուսափել հապշտապ եւ անկազմակերպ ձեռնարկներից ու ստիպել հակառակորդին նյարդայնանալ այնքան ժամանակ, մինչեւ որ նա կկորցնի իրավիճակի հստակ վերահսկողությունն ու կհայտնվի ավելի խոցելի վիճակում։

Ակնհայտ է նաեւ, որ քարոզչական գետնի վրա առաջիկայում հարկավոր է հնարավորինս օգտագործել այն իրողությունը, որ նոյեմբերի 12-ին կատարած քայլով Ադրբեջանը ոչ միայն խախտել է հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորությունները, այլեւ հրադադարի մասին 1994թ. մայիսյան համաձայնագրի տառն ու ոգին։

Ի վերջո, Ադրբեջանի ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները միշտ էլ պտույտներ են գործել մեր սահմանների երկայնքով, բայց, ի տարբերություն սովորական զինատեսակներով ընթացող փոխհրաձգության, հայկական կողմերը միշտ էլ պահպանել են ծանր զինտեխնիկա չկիրառելու գործողությունների չդիմելու պարտավորությունը։

Թեեւ պատերազմի վերսկսման կազուս-բելլիի առկայության փաստը եւ իրական պատերազմի հեռանկարը ներկա պահին տարբեր հարթությունների վրա գտնվող իրողություններ են, բայց երկրորդի բացառումը հնարավոր է միայն սանձարձակ հակառակորդին զսպող հուժկու պատասխանի միջոցով։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930