Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Անընդունելի է, որ բյուջեում չկա անդրադարձ, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր տնտեսությանը ինչ կտա. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 14,2014 12:25
Vahagn Khachatryan

Հատված Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցից:

– Այս օրերին խորհրդարանում քննարկվում է 2015-ի բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Պետք է նկատենք, որ ներկայացված բյուջեի նախագծում արտացոլված չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Մի՞թե այն էական ազդեցության չի կարող ունենալ բյուջեի վրա։

– Բացատրություններ տալիս են, սակայն ինձ համար դրանք ընդունելի չեն զուտ մասնագիտական եւ պատասխանատվության առումով։ Ֆինանսների նախարարությունը կամ կառավարությունը պարտավոր էին բյուջեում այդ հանգամանքը հաշվի առնել: Իրենք հիմնավորում են, որ դեռեւս վերջնական չէ որոշումը, բանակցություններ են գնում, որը շատ տարօրինակ է։ Համենայն դեպս անընդունելի է, որ բյուջեում չկա անդրադարձ, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր տնտեսությանը ինչ առավելություն կամ մինուս կտա։

Մեկ կարեւոր թիվ ասեմ, որ ԵՏՄ-ի երկրների միջեւ ներմուծման չափը 26-27 մլրդ դոլար է եւ եթե դրանից հաշվարկվում է մեկ ու տասներեք գործակից, ստացվում է 270 կամ 280 մլն դոլարի մաքսատուրքերի չափ՝ մուտք Հայաստանի համար։ Բայց մեզ մոտ, մեր սեփական մաքսատուրքերը ընդամենը հաշվարկված են 25 մլրդ։ Այսինքն՝ մենք ավելին կարող ենք ստանալ, քան նախատեսված է բյուջեում։ Եվ դա էականորեն բյուջեն կփոխի, քանի որ այն մոտ 15 եւ ավելի տոկոս եկամուտ է։ Այս հանգամանքը հաշվի առնված չէ։

Դա նշանակում է մեկ բան, որ իշխանությունը կամ լուրջ չի վերաբերվում բյուջեին, կամ լուրջ չի վերաբերվում, որ Հայաստանի անդամակցությունը մինչեւ վերջ իրականություն կդառնա։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930