Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Նոր կառավարությունը ոչինչ չի արել որակական ցուցանիշներ ապահովելու համար»

Նոյեմբեր 14,2014 12:21

«Ցավոք, հերթական որեւէ առաջընթաց չենթադրող բյուջեն է, գրեթե կրկնությունը նախորդ տարիների բյուջեի: ՀՀԿ-ի միանձնյա իշխելու այս տարիներին դեռ 2012-ից էլ առաջ, մի անգամ բերվեց հավակնոտ եւ լուրջ ծրագրեր ենթադրող բյուջե: Բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով փառահեղ տապալումից հետո, ունեցել ենք նույն`գոյատեւման բյուջեն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն`անդրադառնալով 2015 թվականի բյուջեի նախագծին, որն անցած քառօրյայում քննարկվեց խորհրդարանում:

Աղվան Վարդանյանի կարծիքով, նոր կառավարությունը ոչինչ չի արել այս ամիսներին` որակական ցուցանիշներ ապահովելու համար: Միայն այն, որ ՀՆԱ-հարկեր հարաբերությունը նույնն է` երկուհազարականների սկզբի նման, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, նշանակում է, որ խոշորներին հարկելու խոստումների առումով կառավարությունը դեռ ոչինչ չի արել:

Թե ինչքա՞ն կշարունակվի այս իրավիճակը`ժամանակը ցույց կտա: Առայժմ, ՀՅԴ-ն արձանագրում է.«Այս բյուջեն չի լուծում Հայաստանի առջեւ դրված խնդիրները»:

Աղվան Վարդանյանը նկատեց, որ նույնիսկ ՀՀԿ-ն նախորդ տարիներին քննարկումների ժամանակ փորձում էր ավելի ինքնավստահ ապացուցել, որ սա լավ բյուջե է. «Այս անգամ գրեթե մանրադիտակով էի փորձում ինչ-որ բաներ գտնել»:

Ի դեպ, նա նաեւ կարծիք հայտնեց, որ միանգամայն հնարավոր էր եւ պետք էր չխառնել ներքաղաքական իրավիճակը սահմանադրական բարեփոխումների հետ, այլ զուգահեռել դրանք, ինչն առավել շահեկան կլիներ Հայաստանի համար: Նա նկատի ուներ այն, որ եռյակը ներքաղաքական խնդիրների հիմքում դրեց սահմանադրական բարեփոխումների հարցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930