Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախույզների կարծիքով՝ ուղղաթիռի կործանման պատճառում մեղքի բաժինն ունի հրամկազմը

Նոյեմբեր 14,2014 12:15

Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի կործանման, դրա կործանման հնարավոր պատճառների մասին այսօր «Հենարան» ակումբում խոսեցին հետախույզ վետերանների միության նախագահ Սուրեն Կարապետյանը և նույն միության անդամ Արթուր Բունիաթյանը:

Ըստ Սուրեն Կարապետյանի, հայկական կողմը կատարվածից հետո պետք է համարժեք պատասխան տա ադրբեջանական կողմին:

«Ադրբեջանական կողմը տեղյակ է եղել, որ ուսումնավարժական զորավարժություններ պետք է լինեին: Նա հարմար պահին օգտագործեց իր հնարավորությունները»,- ասաց նա:

Ս. Կարապետյանն ասաց, որ ուղղաթիռն ընկել է ոչ թե տեխնիկական անսարքության հետեւանքով, այլ մեր ղեկավարության, Արցախի հրամկազմի պատճառով, նրանց անփույթ հաշվարկների:

Արթուր Բունիաթյանի կարծիքով էլ, ազերիների կողմից տարվա մեջ հինգից վեց անգամ ոտնձգություններ են լինում հայ հանրության նկատմամբ, որին միջազգային, եվրոպական կառույցները պատասխան չեն տալիս:

Ըստ նրա, Հայաստանը հիշեցնում է «բոքսի տանձիկ», որի վրա ամեն մեկը գնում-գալիս հարվածում է, «սիլլա» տալիս:

Ա. Բունիաթյանն ասաց, որ պետք չէ մեղադրել Ադրբեջանին, քանի որ տվյալ դեպքում սխալը մեր բանակինն է եղել, հրամանատարներինը. «Ուսումնական վարժանքներ թշնամու տեսանելի հորիզոնում չի կարելի: Ում ենք զարմացնում»:

Հարցին, թե պատերազմի վտանգ չի՞ լինի, եթե հայկական կողմը համարժեք պատասխան տա, Ա. Բունիաթյանը պատասխանեց. «Պատերազմի վտանգ չի լինի: Ալիեւները համաշխարհային ջհուդական կազմակերպությունում այնպիսի բարձր դիրք են գրավում, որ ձեռք չեն տա»:

Իսկ մեր հրամանատարների համար էլ ասաց. «Մեր հաստափոր գեներալներին էլ ձեռք չի տա պատերազմը, որովհետեւ նրանք չեն ցանկանա զրկվել սաունաներից»:

Ս. Կարապետյանի կարծիքով՝ ուղղաթիռի թռիչքի դուրս գալու վարկածներից մեկն այն է, որ ուղղաթիռը տակտիկական առումով է բարձրացել վերեւ, նախագահ Սարգսյանի թռիչքը «շեղելու» նպատակով:

Մեր հարցին էլ՝ գուցե հետախուզական ուղղաթիռ է եղել մերը, նախագահի թռիչքից առաջ, հետախույզը չբացառեց: Ըստ նրա, հրամանատարական կազմը պետք է գնա թոշակի, բարեփոխումներ պետք է լինեն բանակում, ասպարեզ տրվի երիտասարդ սպաներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ըստ Սուրեն Կարապետյանի, հայկական կողմը կատարվածից հետո պետք է համարժեք պատասխան տա ադրբեջանական կողմին:
    Մի քանի օր առաջ Հ2-ով խոսում էին հայ-արցախական ռազմական համագործակցության մասին: Վաղուց ենք զառանցում: Հիմա պատասխան ո՞վ պիտի տա՝ «հայկակա՞ն», թե՞ «արցախական» կողմը:
    Քանի մենք մեզ խաբում ու դրանով հանդերձ կործանում ենք մեզ՝ մեր գլխին միշտ էլ այսպիսի բաներ են անելու: Հենց հասկանանք, որ Ղարաբաղը Հայաստան է եւ մեր խոսքից վերացնենք Հայաստան ու Արցախ տարբերակվածությունը, կտեսնենք դրական տեղաշարժը: Իսկ եթե Ղարաբաղը էդքան ուրիշ ու մանավանդ «կայացած» պետություն է, ուրեմն թող իրենք էլ պատասխան տան: Մենք կարող ենք միայն ափսոսալ: Ընդամենը:

  2. Վետերանների տեսակետի հետ համամիտ եմ, անպատասխան հարցերը շատ են: Նրանք միշտ էլ կրակելու են, ու դա մենք գիտենք: ուրեմն ինչու ենք 50 մետրի վրա ուղղաթիռ ուղարկում;որ ապացուցենք, որ նրանք վայրենի են, թե ուրիշ բան կա;

  3. Felix says:

    Եթե ես ճիշտ հասկացա, ասվածից պետք է հետևություն անել, որ մեր ուղղաթիռը փոխադարձ համաձայնությամբ ”փուռն են տվել” պատերազմ սադրելու նպատակով: Ինչու չէ՝ պատերազմները միշտ էլ նախապես ծրագրված են եղել. երբ եղել է դրա անհրաժեշտությունը, առիթը միշտ էլ ստեղծել են..:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930